«Ամենահիմնական վարակակիրը եղել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր «Այո»-ի քարոզչության ընթացքում». Սայաթ Շիրինյան
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանի խոսքով՝ Կառավարությունն անարդյունավետ աշխատանքի արդյունքում ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը։ Հետևաբար՝ վերջին ժամանակահատվածում փորձում են այդ ձախողումները բարդել ժողովրդի վրա։ «Փորձենք մի փոքրիկ պատմական ակնարկ անել, երբ կորոնավիրուսն արդեն ծեծում էր մեր սահմանները, իշխանությունները կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն՝ սկսեցին համավարակը ծաղրի ենթարկել և իրավիճակն անլրջացնել։ […]





































