ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել /Ուղիղ/
Հարգելի՛ հայրենակիցներ, Երեկ տարածել էի հայտարարություն այն մասին, որ պետական մարմինները ի վիճակի են զբաղվել կացարանների հարցով, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց ինչպես նշել էի, նման կարիք այս պահին չկա: Իրենց բնակարաններում և տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիների հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են մեր միասնականության մասին, սակայն մեր ունեցած տվյալներով այս պահին օգնել ցանկացող մեր […]
Հունաստանի Արտաքին գործերի նախկին նախարար, ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ Դաշինք կուսակցության պատգամավոր Գեորգի Կատրուգալոսը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր ագրեսիվ գործողությունները: Կատրուգալոսն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղությանը: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, […]
Արցախի «Արդարություն» կուսակցության մամլո խոսնակ Անի Կաղինյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ մասնավորապես նշելով. «Այսօր վաղ առավոտից անընդհատ զանգեր եմ ստանում եւ հաղորդագրություններ, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ԱՀ-ում չէ, նույնիսկ անհանգստանում են, որ ձերբակալված է։ Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ հավաստիացնում եմ, որ գեներալ Վիտալի Բալասանյանը գտնվում է ԱՀ-ում՝ այնտեղ, որտեղ օրհասական պահին գտնվել է գեներալը՝ […]
Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում եւ վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։ «Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն կոչը մեր քաղաքացիներին Սիրելի մայրեր եւ քույրեր Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում եւ վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքն զգում է: Կոչ ենք […]
Մոսկվան Արցախում տիրող իրավիճակի հետ կապված զսպվածության կոչ է անում բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, այդ թվում հռետորաբանության առումով: Այժմ կարեւոր է լինել առավելագույնս զգոն, անհապաղ հասնել հրադադարի եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր՝ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է […]
Չինաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան իրենց տարաձայնությունները կարգավորել երկխոսության ճանապարհով՝ հանդարտության եւ զսպվածության կոչ անելով, փոխանցում է Reuters-ը։ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը համապատասխանում է բոլոր կողմերի շահերին։
Վանաձորի Սբ. Գր. Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում սեպտեմբերի 29-ին` ժամը 18:00-ին` հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, մարզային ու քաղաքային իշխանությունների, կկատարվի միասնական աղոթք Մայր Հայրենիքի, Արցախ Աշխարհի խաղաղության և հայրենյաց պաշտպան զինվորների անվտանգության և հաղթանակի համար: Հորդորում ենք բոլոր հայորդիներին աղոթքով զորակցել մեր հայոց բանակի զինվորներին և աշխարհազորայիններին: ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
Ես ասացի զինված ու պատրաստ կանգնած մարդկանց եւ նրանց իշխաններին. «Այս գործը մեծ եւ ընդարձակ է, իսկ մենք ցրված ենք պարսպի երկարությամբ, հեռու ենք իրարից՝ ամեն մեկն իր եղբորից։ Արդ, տարբեր տեղերում փողհարներ նշանակենք, եւ երբ մեկը որեւէ տեղից լսի եղջերափողի ձայնը, թող բոլորն այնտեղ հավաքվեն, եւ մեր Աստվածը մեր թշնամիների դեմ կպատերազմի մեզ համար»։ […]
























