19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հաղթանակը, չի՛ վաճառվում․ գեներալ Վիտալի Բալասանյանը Արցախում է

Արցախի «Արդարություն» կուսակցության մամլո խոսնակ Անի Կաղինյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ մասնավորապես նշելով.

«Այսօր վաղ առավոտից անընդհատ զանգեր եմ ստանում եւ հաղորդագրություններ, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ԱՀ-ում չէ, նույնիսկ անհանգստանում են, որ ձերբակալված է։ Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ հավաստիացնում եմ, որ գեներալ Վիտալի Բալասանյանը գտնվում է ԱՀ-ում՝ այնտեղ, որտեղ օրհասական պահին գտնվել է գեներալը՝ Արցախյան գոյամարտի օրերին, 2016 թ ապրիլյան պատերազմի ժամանակ։ Հաղթանակը, չի՛ վաճառվում»։

Նշենք, որ Վիտալի Բալասանյանը առաջին իսկ պահից Արցախում է, ինչպես Արցախյան ազատամարտի ժամանակ է եղել Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, այնպես էլ  ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ և հիմա  Ասկերանի շրջանում է:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ