19 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա՝ անմիջպես մանկապարտեզի և դպրոցի հարևանությամբ /ֆոտո/

Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա՝ անմիջպես մանկապարտեզի և դպրոցի հարևանությամբ  

Էրդողանը խոստացել է Ալիեւին, որ Բաքվին կմատուցեն ցանկացած ծավալի ռազմական օգնություն. ադրբեջանագետ /տեսանյութ/

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական ամուսնությունը նորություն չէ եւ այդ ամուսնության սցենարի հեղինակների դերակատարումը բաշխված է հավասարապես Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Ադրբեջանագետը հիշեցնում է Թուրքիայի բաց եւ հստակ հայտարարություններտ, որոնք արվել են Անկարայի քաղաքական ռազմական վերնախավի կողմից, ինչպես նաեւ Էրդողանի ընտանիքի՝ որդու, փեսայի մակարդակով, թե Հայաստանը քարտեզի […]

Քիչ առաջ խփեցին Գեղամասարի ու Նորակերտի արանքը. ArmLur.am /տեսանյութ/

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կախակն համայնքի վարչական ներկայացուցիչ Աշոտ Վաթյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վարդենիսի տարածաշրջանի հրետակոծվող գյուղերին ասաց. «Հրետակոծում են, մեր դեմն ա, քիչ առաջ խփեցին Գեղամասարի ու Նորակերտի արանքը, լրիվ տեսնում ենք, տեսադաշտը բաց էÏ,- փոխանցեց վարչական ներկայացուցիչը:

Տունս գլխիս փուլ եկավ՝ ավիրվեց։ Անեծք թուրքին. զոհված զինվորի հայր

«Սեպտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Ջաբրաիլի տարածքի պաշտպանական դիրքերում՝թշնամու դեմ անհավասար մարտում հերոսաբար զոհվեց 22-ամյա լեյտենանտ որդիս՝ հրետանավոր Սմբատ Մազմանյանը (լրացել էր ծառայության 1 տարի 1 ամիսը)»։ Այս մասին ՖԲ-ում գրառում է արել նրա հայրը՝ Հմայակ Մազմանյանը։ «Գերազանցության կարմիր դիպլոմով 2019թ. ավարտեց ԵՊՄՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետը, փորձառու մեղվաբույծ, մեղվապահ է։ Տղաս ինչպես զոհվածներից շատերը դեռատի տարիք ուներ,ամուրի […]

Փայլանը Թուրքիային ու Ադրբեջանին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու մեջ

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող լայնամասշտաբ ռազմական գործողություններին։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու համար: «Պնդում են, որ Ղարաբաղում հայերը հարձակվել են ադրբեջանցիների վրա: Որքան Հյուսիսային Կիպրոսի թուրքական (խմբ. ինքնահռչակ) հանրապետության հարձակումն է հավանական Կիպրոսի հույների […]

Մեր ոգին հանձնվել չգիտի. հայաշատ Գլենդելում Ադրբեջանի սադրանքների դեմ բողոքի ցույցեր են

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Գլենդելում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն հայրենիքի սահմանների և ընդդեմ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների: Սփյուռքի հայրենակիցներն իրենց ելույթներում շեշտել են, որ պատրաստ են ամեն վայրկյան կանգնել Հայաստանի և հայ զինվորի կողքին, պաշտպանել հայրենիքի սահմանները, գլխավոր ցանկությունը, կոչն է՝ խաղաղությունը: Նրանք շեշտել են, որ մինչև վերջին շունչը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի