05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչպե՞ս տանուլ չտալ հերթական հնարավորությունը. Արթուր Ղազինյան

Այսօր Հայաստանը, հայկական աշխարհը և միջազգային հանրությունը բախվել են կորոնավիրուսի համավարակի սպառնալիքին, ինչը կաթվածահար է արել գլոբալ քաղաքական և տնտեսական զարկերակները: Պատմական դիտանկյունից այս մարտահրավերը նոր չէ. տարբեր ժամանակաշրջաններում մարդկությունը ստիպված է եղել հաղթահարել ժանտախտի, խոլերայի, իսպանական գրիպի և այլ համաճարակներ: Թվում է, թե տեխնոլոգիաների զարգացածության ժամանակակից դարաշրջանում, երբ բժշկությունը շատ առաջ է գնացել իր […]

Ոչ թռչուն եմ՝ թռնեմ գնամ, ոչ էլ անասուն եմ՝ խոտ ուտեմ, հաց տվեք. Երթուղային տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացրել

Երթուղային տաքսիների վարորդներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում՝ բողոքելով, որ արտակարգ դրության ընթացքում հարկադիր պարապուրդի են մատնված և ներգրավված չեն կառավարության սոցիալական ծրագրերից և ոչ մեկում։ «Ուզում ենք հասկանալ, թե ով է մեզ վճարելու, թող կառավարությունից մարդ գա, որ բացատրություն տա։ Ոչ թռչուն եմ՝ թռնեմ գնամ, ոչ էլ անասուն եմ՝ խոտ ուտեմ, հաց տվեք։ Տանը […]

«10 միլիոն ծառ» նախաձեռնության ժամկետի ավարտը հետաձգվում է մեկ տարով

«10 միլիոն ծառ» նախաձեռնության ժամկետի ավարտը հետաձգվում է մեկ տարով կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել շրջակա միջավայրի նախարարությունը։ «Ինչպես գիտեք, Հայաստանում մեկնարկել է նախադեպը չունեցող «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը։ Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել այս կարևոր և լայնածավալ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին նպատակ ունեինք տնկել 10․000․000 ծառ՝ այդպիսով նոր […]

ՊԵԿ-ն օրինապահ հարկատուներին ընդառաջելու պատրաստակամություն է հայտնում

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ուղերձ է հղել, որով հորդորել է դրսևորել օրինապահ հարկ վճարողի վարքագիծ և զերծ մնալ կասկածելի կամ օրենսդրությունից չբխող վարքագծի դրսևորումից։ Միևնույն ժամանակ, Դավիթ Անանյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում իր հայեցողական լիազորությունների շրջանակներում ընդառաջել հարկային պարտավորությունները ճիշտ և ինքնուրույն հայտարարագրած հարկ վճարողներին՝ պարտավորությունների մարման ժամանա-կացույցեր […]

Եթե ասեմ, որ պետք է ոլորել զինվորի համազգեստը պղծող էն երկոտանու ականջը, դրա համար ինձ պետք է տանեն պատասխանատվությա՞ն ենթարկեն. Գևորգ Պետրոսյան

Բնական է, որ կոչը հրապարակային է լինում: Եթե ես իմ տան մի սենյակում ինքնամեկուսացվեմ և սկսեմ սրան-նրան հայհոյել, սա կոչ չէ, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Ես բացարձակապես համաձայն չեմ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի այն պնդմանը, թե կոչերն արդարացնելը վտանգավորության տեսանկյունից նույնն է, ինչ կոչը հնչեցնելը: Մենք չենք արդարացնում արդարացնելը, […]

Հայաստանի վարչապետը շարունակում է ֆանտաստիկան իրականություն ներկայացնելու մոլուցքը. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հայաստանի վարչապետը շարունակում է ֆանտաստիկան իրականություն ներկայացնելու մոլուցքը… Պարզվում է, ապրիլի 13-ին Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի շուկայից 8,1 միլիոն դոլար գնելը Փաշինյանի կողմից մեկնաբանվել է որպես մարդկանց կողմից նրա կառավարության վարած քաղաքականությանը և դրամին վստահելու արդյունք… Շատ ուրախ կլինեի, եթե Փաշինյանի ասածները համապատասխանեին իրականությանը… Չգիտես ինչու, երբ ինչ-որ […]

Կյանքը և ինքնորոշման իրավունքի համար պայքարն Արցախում շարունակվում են. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կյանքը և ինքնորոշման իրավունքի համար պայքարն Արցախում շարունակվում են Այսօր Արցախն ամփոփելու է իր նախագահական 6-րդ ընտրությունների երկրորդ փուլը: 6-րդ անգամ արցախցիներն ընտրելու են իրենց նախագահին (նախորդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 1996, 1997, 2002, 2007, 2012թթ-ին): Ընդհանուր առմամբ անկախության հռչակումից առ այսօր Արցախն անց […]

Երբ հաց չկա, տեսարաններն արդեն ոչ ոքի չեն հետաքրքրում. Ստեփան Դանիելյան

«Ժողովրդի պահանջով կարելի է կատարել ցանկացած հանցագործություն։ Ֆրանսիական ու ռուսական հեղափոխությունների ժամանակ միլիոնավոր մարդիկ են զոհվել «հանուն ժողովրդի»,-գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի հրապարակած հոդվածում, որում հեղինակն անդրադառնում է քաղաքական զարգացումների ընթացքում մարդկային բազմության տեսակներին, հոգեբանությանը և այլ առանձնահատկություններին՝ համեմատականներ անցկացնելով 2018թ. մեր երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացների հետ։ Ստեփան Դանիելյանի հոդվածն ամբողջությամբ […]

Կառավարությունն ընդունում է անիմաստ միջոցառումներ․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլի 13-ին Կառավարությունը հանրային բազմաթիվ դիմումներից և բողոքից հետո, ընդունեց Համաճարակի սոցիալական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որով փետրվարին մինչև 10 000 դրամի բնական գազ սպառած, և մինչև 5000 դրամի էլեկտրականություն սպառած ընտանիքիներին տալիս է միանվագ փոխհատուցում՝ այդ գումարի 50%-ի չափով։ Քանի որ համարյա բոլորս […]

Նիկոլ Փաշինյանը և Ապրիլյան պատերազմը

Նիկոլ Փաշինյանը և Ապրիլյան պատերազմը Վստահ եմ, որ սույն գրառման վերնագիրը մեր ընթերցողների մոտ միանգամից կառաջացնի մի շարք ենթագիտակցական ասոցիացիաներ: Իրոք, եկեք մի պահ թարմացնենք մեր հիշողությունը և մտաբերենք, թե ի՞նչ է գտնում մեր ուղեղը՝ իր փնտրման պատուհանում «Նիկոլ Փաշինյան և Ապրիլյան պատերազմ» բառակապակցությունը մուտքագրելիս: Առաջին հորիզոնականում 2016 թվականի մայիսի երկրորդ կեսին, երրորդ պաշտպանական գծում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի