17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, եւ այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի:  Պետք է տեր կանգնենք մեր […]

Արցախի ճանաչման պահանջով քայլերթ՝ դեպի դեսպանատներ․ ուղիղ

Մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակպել՝ պահանջելով Արցախի միջազային ճանաչումը։ Ակցիայի մասնակցիները քայլերթով շարժվում են դեպի Երևանում գործող դեսպանատներ։ Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

«Մենք խաղաղություն ենք ուզում». Համբուրգում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը` ի նշան բողոքի ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման: Նրանք միջազգային հանրության ուշադրությունն են ցանկանում հրավիրել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ակցիայի մասնակիցները գերմանական լրատվամիջոցներից մեկին ներկայացրել են Արցախում տիրող իրավիճակը և պատմել, որ հակառակորդը տարբեր զինատեսակներից հարվածներ է հասցնում մանկապարտեզների, դպրոցների և […]

Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղությունը վերականգնելու գործում. ՀՀ վարչապետ

Մենք մշտական կոնսուլտացիաների մեջ ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրուցյում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արդեն իսկ հստակ հայտարարություններ են եղել, որ որոշակի իրավիճակների զարգանալու դեպքում՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մեծ հաշվով կարծում եմ՝ Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի, ավելի […]

Սրա համաչափ պատասխանը կարող է լինել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման մեկնարկը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի բռնապետն այսօրվա լկտի վարքագծով հերթական անգամ մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ամրագրված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սրա համաչափ պատասխանը կարող է լինել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման մեկնարկը»։

ԱՄՆ Պետքարտուղար Պոմպեոյի մեկնաբանությունը զավեշտալի է եւ ցինիկ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ԱՄՆ Պետքարտուղար Պոմպեոյի մեկնաբանությունը զավեշտալի է եւ ցինիկ։   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի բարձրաստիճան պաշտոնյան «հույս ունի, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից»։   Մեր բանակը վստահաբար դա անում է:   Խնդիրը այլ տեղ է։ Այսինքն, դու գիտես, որ Ադրբեջանն է մեղավոր, խոստովանում ես, […]

Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումն առաջնային խնդիր է. Մնացականյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիր է համարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Այս մասին Մնացականյանն ասաց Հունաստանի Արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Հայաստանի համար հարցը եղել և մնում է առավել քան պարզ` խոսքը գոյութենական անվտանգությանն է վերաբերում: Մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումն առաջնային, գերակա խնդիրն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի