04 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ո՞ւմ պետք է դիմեն Արցախից ժամանող քաղաքացիները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է Արցախից ժամանող քաղաքացիներին․ «Արցախից ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ: Կայանման կետը գործում է շուրջօրյա։  

ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ ծաղիկների գների բարձրացումներից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունները ծաղկեպսակների և որոշ ծաղկի տեսակների գների բարձրացման վերաբերյալ, ուսումնասիրություն է իրականացրել շուկայում: Հարկ է արձանագրել, որ ծաղկի աճեցմամբ ՀՀ-ում զբաղվում են հազարավոր փոքր ջերմոցային տնտեսություններ: Շուկան մրցակցային է, և չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետևաբար ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն […]

ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի 1 միավոր ՍՈւ-25 գրոհիչ

Հակառակորդը, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի պահանջները, հյուսիս-արևելյան ուղղությամբ կիրառել է ռազմական ավիացիա, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի 1 միավոր ՍՈւ-25 գրոհիչ:

Միհրանը չկարողացավ տեսնել անգամ իր նոր ծնված երեխային, ով դիրքեր բարձրանալուց մի քանի օր հետո էր լույս աշխարհ եկել

Անիկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կճանաչեք երևի իրեն՝ ինքը Միհրան Ավդալյանն է, այն ավագ լեյտենանտն, ով օրեր առաջ կարողացել էր 7 զինվորի փրկել շրջափակումից ու տվյալ դիրքը հետ վերադարձնել։ Միհրանին դրա համար շնորհեցին մարտական խաչի 2֊րդ աստիճան, իր մասին խոսեցին, պատմեցին, հիացան,բայց… Շքանշանը ստանալուց ընդամենը մեկ օր անց Միհրանը զոհվեց, ավելի ճիշտ անմահացավ […]

Սարսափելի վիճակագրություն։ Մեկ օրում կորոնավիրուսի վարակման 1058 դեպք ունենք

Հայաստանում հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1058 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 58624 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 332154, վերջին մեկ օրում` 2877 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 10561 պացիենտ, վերջին մեկ […]

Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ

Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում նա կոչ է արել ամբողջությամբ կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած պարտավորությունները, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: «Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կոչ է արել իր գործընկերներին ամբողջությամբ կատարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի