Բանակցություններն ու հրադադարը մերժող Ադրբեջանը մեծ ախորժակ ունի և կարծում է, որ կարողանալու է հաղթել պատերազմում։ Նրանց ծրագրերի մեջ մտնում է Լաչինի միջանցքը գրավելով՝ Արցախ-Հայաստան կապն ընդհատելը, որ Արցախը հայտնվի աքցանի մեջ և այլևս որևէ օգնություն չկարողանա ստանալ Երևանից։ Օղակի մեջ առնված Արցախին ու Հայաստանին հույս ունեն պարտադրել կապիտուլյացիայի ծրագիր, որի մեջ կմտնի ոչ միայն […]
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու […]
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամին, երբ ՀՀ ԱԳ նախարարը գտնվում էր Մոսկվայում եւ ՌԴ իր գործընկերոջ հետ քննարկում էր կոնֆլիկտի կարգավորման հարցը, «լայվ» մտավ եւ կոչով դիմեց հանրությանը, որ պետք է զինվել եւ կռվել թշնամու դեմ մինչեւ վերջ։ Ըստ էության, բացեց փակագծերը, թե ինչ է խոսել վերջին օրերին արտախորհրդարանական ուժերի հետ իր քաղաքական փակ […]
Վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում փակ քննարկման ռեժիմով հանդիպել է խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի շարք ուժերի, կայացել է Անվտանգության խորհրդի նիստ: Ընդունել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել աննախադեպ, պատմական հանդիպում Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահների մասնակցությամբ: Այս հանդիպումները բավական են […]
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատե՞լ եք, այս պատերազմը եւս կամաց-կամաց պատմություն է դառնում՝ արյունոտ եւ հերոսական պատմություն․․Այո, կավարտվի, բոլոր պատերազմներն ի վերջո ավարտվում են․․Եվ դրանից հետո սկսվում է դաժանը՝ հիշողությունը․․․Հերոսների մասին, հերոսությունների մասին, մահվան եւ կյանքի մասին հիշողությունները․․․Ամեն պատերազմ իր հերոսներն ունի, այս պատերազմի հերոսները եւս մեր ժամանակակիցներն […]
Տեր Վարազդատ քահանա Նաջարյանի էջից ********* Փառք Ամենազոր Տիրոջը Փառք Հայոց Բանակին Փառք հաղթանակած Հայոց Բանակին Փառք մեր բոլոր նահատակ զինվորներին, հրամանատարներին եւ կամավորագրվածներին Փառք կենդանի լեգենդ’ հերոս մեր զինվորներին եւ իմաստուն հրամանատարներին ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ Է ՄԻԱՅՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ (ՄՈՆԹԵ)
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր Հայաստանի եւ Արցախի բոլոր նախկին նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հանդիպել են: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հաստատեցին նախագահների հանդիպման մասին տեղեկությունը, սակայն, նախագահների զրույցի մանրամասներն առայժմ չհրապարակեցին՝ հավելելով, որ հանդիպման բովանդակության մասին որոշ լրատվամիջոցների հրապարակումներում տեղ գտած […]
























