Շատ կարեւոր նրբություն․ Նիկոլ Փաշինյանը բացում է փակագծերը /տեսանյութ/
Տեսանյութը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան հանրագրից։
Տեսանյութը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան հանրագրից։
Հոկտեմբերի 14-ին խախտելով հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարների կողմից համատեղ ընդունված համաձայնությունը՝ ադրբեջանական զինված ուժերը հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախային հարված են հասցրել ՀՀ տարածքում, Վարդենիսի տարածաշրջանի Շատվան համայնքին հարակից տարածքում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային: Իրականացված հարվածների հետևանքով զոհվել է երկու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ […]
Հարգելի ՛ հայրենակիցներ Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները, հրամանագիր եմ ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է նշված տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ: Տվյալ հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու, ուժերի և միջոցների […]
Ղարաբաղի խնդրում զիջող լինելու մեջ ինձ փորձում են մեղադրել մարդիկ, ովքեր որեւէ անգամ Ղարաբաղում չեն եղել, եւ երբ պետք էր այնտեղ լինել, նրանք ուրիշ տեղ էին, նույնիսկ Հայաստանում չէին: Ինձանի՞ց են ուզում Ղարաբաղը պաշտպանել: Ես ինչո՞ւ պետք է զիջումների գնամ այդ հարցում, որ ի՞նչ ստանամ, ի՞նչը պետք է ինձ շահագրգռի ՀՀ 3 -րդ Նախագահ […]
Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը դատապարտող բանաձև: Կից նյութն այստեղ՝ 55. Sitzung des Nationalrates am 14.10.2020
Իրանագետ Ահարոն Վարդանյանի դիտարկմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը նոր չէ, որ ուզում են ապակայունացնել Իրանում իրավիճակը: Այս մասին գրում է Aravot.am-ը: ««Եվ դա ոչ միայն Արաքս գետի ջրամբարի վերահսկողությունը վերցնելու ու ահաբեկիչների ներկայությամբ է արտահայտվում, այլև լրացուցիչ կռվաններ կան, դրանցից են Իրանում առկա թուրքախոսները, նրանց շրջանում պանթուրքիաստական շարժումները, որոնց միջոցով կփորձեն ավելի բորբոքել վիճակը, և այս […]
Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով այս օրերին առաջնագծում է, պարբերաբար գրառումներ է անում սոցցանցային իր էջերում և լուսանկարներ հրապարակում: Քիչ առաջ նոր գրառում է արել. «Ամեն մեկս ենք պետք, մերն ա, կոչեր անելու իրավունք չեմ վերապահում, բայց նենց ապրենք՝ մեր ծնողները ու երեխեքը մեզ համար չամաչեն։ Ով ի վիճակիա զենք բռնել, պետք ա։ Մամ ջան, սիրում […]
Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից. հանրահայտ անկախ լրագրող Լինդսի Սնելին նրանք պատմել են, որ այդպիսի դիպուկահարների տեսել էին միայն ֆիլմերում: Սնելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում վկայակոչել է սիրիացի մի վարձկանի խոսքերը, որը նոր է վերադարձել Ադրբեջանից. «Ես և իմ զարմիկը կռվել ենք Սիրիայում պատերազմի ամբողջ ընթացում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկում 45 հոգով […]
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: «Այսօր իմ հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Փա՛ռք ու պատիվ մեր բանակին», – ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
























