11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Հանրային պահանջ կար, որ Սերժ Սարգսյանը խոսեր, պարզաբանումներ տար․ Նիկոյան

ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Սամվել Նիկոյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց, թե հանրային պահանջ կար, որ Սերժ Սարգսյանը խոսեր, պարզաբանումներ տար: Ավելին՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում նոր հարցազրույցներ կունենա, կասի՝ ինչ էր նշանակում հայտնի խոսքը:  «Հասարակությունը ուզում է մի շարք հարցերի պատասխաններ հենց նրանից լսել: Այսօրվա իշխանությունը, որ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հարձակվում էր բանակի վրա, […]

Մարդիկ քվեարկել էին Նոր Հայաստանի համար, այլ ոչ թե Հին Հայաստանի կողմերից մեկի օգտին

Ի՞նչ է նշանակում «Նոր Հայաստանը» և ի՞նչ ենք հասկանում՝ ասելով «Հին Հայաստան»․ բավականին բարդ հարցեր են, համենայն դեպս ոչ ոք մինչ այժմ դրանց պատասխանը չի կարողացել գտնել։ «Հնի» ու «նորի» անբովանդական կլիշեների բովանդակության փնտրտուքի խնդիրը մի կողմ դնենք ու փորձենք հասկանալ, թե հանրության կողմից դրանց ընկալման ի՞նչ հուզական էներգետիկա գոյություն ունի՝ ռացիոնալ տարրի բացակայության պայմաններում։ «Պատմության հիմքը բամբասանքն է»։ Թոմաս Կարլայն, 19-րդ դարի բրիտանացի […]

Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»

2020թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 213 հոդված, որոնցից 6-ը եղել է բացասական, 3-ը՝ դրական, 204-ը՝ չեզոք։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն, անդրադառնալով Զոհրաբ […]

Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից ղեկավարում էին մեր ոչխարներին․ Լուկաշենկո

Բելառուսում բողոքի ակցիաների արդեն 3000 մասնակից է ձերբակալվել։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են […]

«Իմ մասնագիտությունն ու իմ որակավորումն ինձ թույլ է տալիս շատ ավելի բարձր լինել, քան ցանկացած քաղաքականություն». Արմեն Չարչյան

Երեկ «Ազատության» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձների վերաբերյալ լրագրողի հարցերին՝ մի քանի դիտարկումներ է արել: Ի թիվս այլ արձանագրումների՝ Անդրանիկ Քոչարյանը նկատառումներ է արել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ՝ կասկածի տակ դնելով նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի […]

Տիգրան Եսայանն ազատվեց ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել փոխոստիկանապետ Տիգրան Եսայանին պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան ԵՍԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է […]

«Անտարեսի» Արմենի երկակի ստանդարտները

․․․Ես շահագրգռված եմ և պատրաստ եմ օգնել մաֆիան վերացնելու կամ վերափոխելու մրցունակ ընկերությունների պայքարի։ Բայց մեր պետությունը բիզնեսով չպետք է զբաղվի։ Պետության բիզնեսով զբաղվելը պետության և բիզնեսի կապակցվածության ձև է և կոչվում է կոռուպցիա․․․»։  Սրանք «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքերն են։ Նա իր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պետական հրատարակչություն ստեղծելու մասին ԿԳՄՍ նախարարության վերջին ծրագրերին։  […]

«Գունավոր» վիրուսը մտավ Բելառուս, ի՞նչ է պետք Հայաստանին․ Անդրանիկ Թևանյան

Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերին ու բախումներին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Բելառուսում հետընտրական զարգացումներ են։ Սցենարը նույնն է (փողոց–բախում–աղմուկ)։ Նպատակն էլ (իշխանափոխություն կամ առնվազն «Մարտի 1»)։ Մոդերատորներն էլ (դոլարն ընկել է, բայց չի մահացել)։ Հետխորհրդային տարածքի բոլոր հեղափոխությունները «գունավոր» են ստացվում։ Նույնիսկ եթե հայտարարվում է, […]

Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ կասեցնել ժամկետները. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Տեղեկացնում եմ, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտասահմանից Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված մեր քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման խնդրի առնչությամբ։ Ինչպես հայտնի է, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար օրենսդրական պահանջները սահմանում են տարեկան առնվազն մեկ անգամ ՀՀ-ում գտնվող համապատասխան մարիններում երկրում լինելու մասին […]

Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին. «Հարգարժա՛ն Ալեքսանդր Գրիգորի, իմ լավ ընկեր ու բարեկամ, ի սրտե շնորհավորում եմ Բելառուսի նախագահական ընտրություններին Ձեր տարած վստահ և համոզիչ հաղթանակի առթիվ: Ընտրությանը Ձեր օգտին քվեարկած մարդկանց աննախադեպ մեծ թիվը վկայում է երկրում Ձեր անբեկանելի հեղինակության և Ձեր հանդեպ ժողովրդի անվերապահ վստահության մասին: Համոզված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի