16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Եթե Արցախը պարտվի, կպարտվի նաև Եվրոպան. Փարիզի փոխքաղաքապետ

Եթե Արցախը պարտություն կրի, պարտություն կկրի նաև Հայաստանը, իսկ եթե Հայաստանը պարտվի, Եվրոպան ևս կպարտվի: Այս մասին «Nation News»-ին տված հարցազրույցում ասել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը, հայտնում է Infoteka24-ը:   Նա նշել է, որ այսօր ադրբեջանա-թուրք ազգայնականները շրջում են Ֆրանսիայի փողոցներում`«մենք հայեր ենք փնտրում, մենք հայեր ենք որսում» կոչերով: Սա, նրա խոսքով, միանշանակ կապված […]

Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ. արկերից մի քանիսն ընկել է Իրանի տարածք. ՊՆ խոսնակ

Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ արկերից մի քանիսն ընկել է Իրանի տարածք:

«Այնպիսի անակնկալ ենք մատուցում թշնամուն, որ ամեն ինչ թողնում՝ խուճապահար փախչում են»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագիծ) տեղի ունեցած և շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ-ի ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում՝ ոչնչացնելով թշնամական ահաբեկչական խմբավորումներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու զրահապատ ավտոշարասյուն: Նշված տեղեկատվությունը հակառակորդի քարոզչամեքենան, ինչպես միշտ, փորձել է հերքել: Ի լրումն և ի հաստատումն […]

Արցախը լքած պաշտոնյաները կազատվեն աշխատանքից, կկիրառվեն պատժամիջոցներ. Արայիկ Հարությունյան

Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Միաժամանակ, պատրաստակամություն […]

Վը՞նց անինք, վըր մեր Արցախումը կռիվ չինի. երկխոսություն՝ Արցախի նախագահի և փոքրիկ արցախցու միջև

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տրածել, որտեղ արցախցի փոքրիկ տղան Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանին հարց է տալիս. «Վը՞նց անինք, վըր էլ վափշե մեր Արցախումը կռիվ չինի»: Նախագահն էլ պատասխանում է. «Ծանդր հարց ես տվալ: Էդ հարցի պատասխանը մինն ա. Պիտի ուժեղ ինինք: Եթե ուժեղ չինինք, կռիվ ա լինելու, եթե ուժեղ ինինք, […]

«Ցինիկ և շինծու վշտակից ինքնագովազդվողնե՛ր, խուճապի մեջ ընկած խուճապ տարածողնե՛ր, լռե՛ք վերջապես». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նխագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբեք արժեքավոր խոսքը, իսկ դրա բացակայության կամ անպատեհության պարագայում նաև լռությունը, այսքան արժեքավոր չի եղել։ Իմաստուններից մեկն ասել է․ խոսի՛ր, եթե խոսքդ ավելի արժեքավոր է, քան՝ լռությունը։ Սոցիալալան ցանցերի տիրույթում վխտողնե՛ր․ խոսքի արժեքը չհասկացողնե՛ր, խորիմաստ (կամ պարզապես) լռելու ունակություն չունեցողնե՛ր, անիմաստ խոսքեր շռայլողնե՛ր, ինքնահաստատման տենչանք ունեցողնե՛ր, ցինիկ […]

Ադրբեջանցիներն տիրանում են հայ գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից՝ հաճախ յուրաքանչյուր անգամ մուտք գործելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի