16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղվում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերը․ Արցախի նախագահ

Սիրելի ՛ հայրենակիցներ, վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայիների հետ, ովքեր ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի […]

Ինչո՞վ է զբաղված սոցապնախարարությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և մասնավոր սեկտորի աջակցության և փոխօգնության շնորհիվ արցախցի մեր հայրենակիցներն արդեն մեկ ամիս է՝ կացարան ունեն Հայաստանում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:  «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է ծրագրի նախագիծ արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կացարանի տրամադրման ծախսերի մասնակի փոխհատուցման համար: Նախագիծը […]

Ծառուկյանն ու Մարուքյանը շուրջ 2 շաբաթ է հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանից, որը չի կայանում

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել: Այս առնչությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանղ եկավար Էդմոն Մարուքյանը գրել է. «Շուրջ երկու շաբաթ առաջ, որպես Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ, Գագիկ Ծառուկյանի հետ միասին դիմել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը, սակայն, մինչ այժմ չի կայացել: Հաշվի […]

Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ

Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին հայտնումէ  Արցախի ԱԻ պետական ծառայությունը: «Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։ Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել»,-ասված է հաղորդագրության մեջ:  

Երկիրը վտանգվում է, երբ որ ժողովուրդը դառնում է ամբոխ

Երկիրը վտանգվում է, երբ որ ժողովուրդը դառնում է ամբոխ… Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են… Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ թեթևամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան…   Հովհաննես Թումանյան

Քրիստոս, Աստված մեր, թույլ մի՛ տուր, որ չարը գերի մեր զինվորներին` քո արյամբ փրկվածներին

Հզո՜ր թագավոր, Քրիստոս, Աստված մեր, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ` նեղության մեջ եղողներին: Դու` որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցո՛ւյց տուր քո զորությունը եւ եկ փրկի՛ր մեր ժողովրդին, որ քո արյունով գնեցիր: Թույլ մի՛ տուր, որ չարը գերի մեր զինվորներին` քո արյամբ փրկվածներին, մի՛ թող, որ չարը իր բնակարանը դարձնի նրանց` քո սուրբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի