10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչքա՞ն է պատրաստվում լռել Պաշտպանության նախարարը. 168.am

Տևական ժամանակ է՝ ներքաղաքական օրակարգ են նետվել Ապրիլյան պատերազմը կասկածի տակ դնող թեզեր, ամենատարբեր հարթակներից հնչում են ձևակերպումներ, որոնցով փորձում են հերքել ոչ միայն Ապրիլյան պատերազմում տարած մեր հաղթանակը, այլև պատերազմի փաստն ինքնին: Թե ինչո՞ւ է սա արվում և ի՞նչ է տալու այս ամենը հայկական կողմին, պարզ չէ, պարզ չէ նաև, թե ինչո՞ւ է լռում […]

Բա պատերազմը պրծա՞վ, թե արդեն պատասխանատվությունից փախնելու ժամանակն է. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բա պատերազմը պրծա՞վ, թե արդեն պատասխանատվությունից փախնելու ժամանակն է: Ամիսներ շարունակ պնդում էինք,որ տվյալ մարդը քայքայում է առողջապահական համակարգը,չի կարողանում կազմակերպել հստակ պայքար վիրուսի դեմ և ի՞նչ նոր են հիշել հատկացվող գումարների և դրանց վատնման մասին,երբ հազարից ավել մարդ մահացավ, նոր են հիշում, որ խնդիր […]

«Փաշինյանի կողմից Մարությանի հրաժարականը չընդունելու որոշումը միանգամայն ճիշտ էր»․ Խաժակյան

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանի կողմից Մարությանի հրաժարականը չընդունելու որոշումը միանգամայն ճիշտ էր և միտված Հայաստանի ժողովրդավարցմանը։ Մարությանը պետք է շարունակի պաշտոնավարել, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս կարողանան տարբերակել պոպուլիզմը իրական ծրագրերից, տարբերակի կոռուպցիան՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից, տարբերակի սրտացավությունը՝ երեսպաշտությունից։ Մի խոսքով… Մարությանի պաշտոնավարումից դեռ շատ դասեր կան քաղելու։ Այս հարցում ես լիարժեք […]

Տիրություն արեք ձեր հիվանդին. Արսեն Թորոսյանը վիրավորել է Փաշինյանին ու հեռացել.Politik.am

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան լուրջ միջադեպ է գրանցվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Փաշինյանը Թորոսյանին ասել է, որ վերջինս տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, նրան մեղադրել է վատ նախարար լինելու մեջ։ Արսեն Թորոսյանն էլ ասել է՝ «ինձնից լավ աշխատող ունես, բեր թող աշխատի»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց վեճն այնքան է թեժացել, […]

Արսեն Թորոսյանը մեկնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը մեկնել է արձակուրդ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների […]

«Թե սա իր մեջ ինչ սպառնալիքներ է պարունակում, վստահ եմ, որ տիրապետում են ՊՆ–ում, ԶՈՒ գլխավոր շտաբում»․ Տիգրան Աբրահամյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունների մասին

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը Հ1-ին տված հայտնի հարցազրույցում ակնհայտորեն կասկածի տակ է դնում նաև պարտադիր ժամկետային զինծառայողների՝ անհրաժեշտության դեպքում հակառակորդին հետ մղելու և Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելու հնարավորությունը։ Ուղղակի, թե անուղղակի կերպով սա հնչեցվեց հարցազրույցում։ Այս ամենն ասվեց պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայության […]

«Մի տեսակ «ո՞ւմ շունն է» արտահայտությունը էս իշխանության վրա չի գալիս»․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալեն Սիմոնյանը շաբաթներ առաջ ԱԺ փոխխոսնակին, մեղմ ասած, ոչ վայել արտահայտություն է արել՝ խախտելով էթիկայի բոլոր կանոնները: Նշվածի վերաբերյալ Լարիսա Մինասյանը դիմում է ուղարկել Արարատ Միրզոյանին՝ խնդրելով ստեղծել էթիկայի հանձնաժողով (Սիմոնյանի արարքին գնահատական տալու համար): Անցել է ավելի քան 10 օր, բայց Ազգային ժողովից խաբար չկա… Ինչո՞ւ. 1. […]

Կորոնավիրուսի դեմ պայքարում Առողջապահության նախարարությունը ծախսել է մոտ 9 մլրդ ՀՀ դրամ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են […]

Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Իսկ Միքայել Մալխասյանն ընտրվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի