15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Փաշինյանը Արայիկ Հարությունյանին էլ ճանապարհեց

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նոր նախարար է նշանակվել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Վահրամ Դումանյանին […]

Ադրբեջանի զինված ուժերը, հակառակ համաձայնագրի, փորձում են գրավել Բերդաշեն գյուղը

Ադրբեջանի զինված ուժերը, հակառակ համաձայնագրի, փորձում են գրավել Բերդաշեն գյուղը։ Բերդաշենը Մարտունու շրջանում է: Վեց գյուղերի ցանկում, որոնք պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, Բերդաշենը չկա: Ուստի Ադրբեջանի գործողությունները հակասում են Արցախում ռազմական գործողությունների դադարեցման պայմաններին: Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում կանխել ադրբեջանցիների մուտքն իրենց տարածքներ:

Կառավարությունը ոչինչ չի անում։ Գերեվարվածների և անհետ կորածների ուղիղ պատասխանատուն ՀՀ կառավարությունն է. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ: Կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական արդյունքին միտված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքների իրականացումը՝ ապահովելով անհրաժեշտ երկխոսություն […]

Նայիր եւ մի գնդակ արձակիր քո դավաճան ճակատին. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.     «Նայիր այս նկարներին, նայիր եւ պատասխան տուր, դավաճան եւ հող հանձնող․ այս լույս տղաները իրենց արյամբ, իրենց կյանքով կանգնեցին եւ մինչեւ վերջ կռիվ մղեցին թշնամու դեմ, որ հայրենի հողը թուրքի ձեռքը չընկնի․․Կռվեցին եւ նահատակվեցին, իսկ քանիսը գերի են ընկել, անհետ կորած են, […]

Նիկոլ Փաշինյանի բանդան՝ անուն առ անուն /լուսանկարներ/

Ավան վարչական շրջանի թաղապետի տեղակալ Ներսես Պողոսյանը 2016թ․ կալանավորվել էր 2016 թվականի մայիսի 31-ին՝ «Ժիրայր Սեֆիլյանի գործով»։ Պողոսյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, և ազատ էր արձակվել 2018 թ-ի հունիսի 13-ին։ Վերջինս, որ պաշտոնի է անցել […]

Ինչպե՞ս է ապրելու Սփյուռքը գլխիկոր. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ինչպե՞ս է ապրելու Սփյուռքը գլխիկոր   Հայաստանի անկախության օրվանից առ այսօր հայկական Սփյուռքը միշտ եղել է կարևոր գործոն։ Մեծ է եղել Սփյուռքի ավանդը Արցախի ու Հայաստանի կայացման և զարգացման տարբեր ծրագրերում՝ այդ թվում նաև արտաքին քաղաքական։ Այդ դերակատարումը կարևորվեց այնքան, որ նույնիսկ 2018թ.-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի