07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի, մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների․ Տիգրան Աբրահամյան

Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակը գրում է, որ իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի և քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունները չվերսկսվեն, ներկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պետք է լավագույնս նախապատրաստվել հնարավոր հարվածին։ […]

Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած որոշման համար. այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Ալեքսանյանը դիմել է Վարչական դատարան Երեւանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 16-ին կայացրած թիվ 2898-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Ըստ այդ որոշման՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի […]

«Մի պադավադ ու ախրանիկ ընտանիքով պակաս պահեք, հարց լուծեք». մանկավարժներին չեն տալիս խոստացված պարգեւավճարը

ՀՀ կառավարությունը որքան շռայլ է ինքն իրեն պարգեւատրելու հարցում, նույնքան հաշվենկատ է  կորոնավարակի պայմաններում ամենածանրաբեռնվածն աշխատած մանկավարժների հանդեպ:   «Ողջ ամառ աշխատեցինք վեց օրյա ռեժիմով բավական չի, կիրակի օրերին էլ հարկադիր աշխատանքի էին կանչում՝ խոստանալով, թե 100.000 դրամ պարգևավճար ենք ստանալու: 100 000-անոց խոստումը վերափոխվեց, դարձավ 70.000: Սրան էլ ենք համաձայն, սակայն պարգեւավճարը չկա ու չկա: 20 […]

Փաշինյանը երեք նախագահների կոմպլեքս ունի, 30 տարվա մեր նվաճումները մի կողմ գցեց

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարճաժամկետ հեռանկարում տրված որևէ խոստում չի կատարել, բայց այսօր խոսում է ՀՀ վերափոխման՝ մինչև 2050 թ.-ի ռազմավարության մասին։ «Ինչպես ժողովուրդը կասեր՝ նաղդը թողած նիսյայի հետևից ա ընկել։ Փաշինյանի կողմից ստեղծված ազգային անվտանգության ռազմավարության տեքստում հայապահպանություն բառը որպես նպատակ վերացել է. […]

Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի. Politik.am

Նիկոլ Փաշինյանի կառավարման ավելի քան 2,5 տարվա ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ կառավարությունը կամ պետական կառույցներն առանց մրցույթի մեկ անձից գնում են կատարել, իսկ հետագայում պարզվել է, որ ընկերությունը կամ դեռ գրանցված չէ, կամ գրանցված է, բայց չի գործում և չունի աշխատակիցներ։ Պաշտոնական e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ վարչապետի աշխատակազմը ԱՁ Արթուր Մանուկյանի (ՀՎՀՀ […]

Պարգևատրված բժիշկների մեջ չի եղել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմից գեթ մեկ անձ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող մի շարք բժիշկներ պարգևատրվեցին կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար: Ասել եմ, ասում եմ և կասեմ՝ խոնարհվում եմ բոլոր բժիշկների առաջ: Բայց պարգևատրված բժիշկների մեջ չի եղել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմից գեթ մեկ անձ: Հիմա ես չեմ, […]

Չկայացավ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվեց։ Ըստ  ԶԼՄ-ների տեղեկությունների՝ նիստը չի կայացել պաշտպանների բացակայության պատճառով. նրանք պատշաճ ծանուցված չեն եղել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված