07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Փաշինյանը փնտրում է մարդկանց, ովքեր կկարողանան համոզել Պուտինին ընդունել իրեն․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Այն որ հայ-ռուսական հարաբերությունները օրհասական վիճակում են, արդեն իսկ հասկանալի է բոլորին։ Անգամ իշխանություններն են համոզվել, որ կեղծիքով չեն կարող հանրությանը համոզել, որ այդ հարաբերություններում որևէ բացասական երանգ չկա։ Իշխանության մեր աղբյուրների տեղեկացմամբ իրավիճակը ամենաշատը ծանր է տանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր համար անտանելի հարված է այն, որ Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվել է […]

Ընկերներիցս մեկը մի զայրացած-զարմացած պատմություն պատմեց. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընկերներիցս մեկը մի զայրացած-զարմացած պատմություն պատմեց։ Ուրեմն, ոգևորվելով Նիկոլ Փաշինյանի կոչից, թե թող ամեն սփյուռքահայ ամեն ամիս 10 դոլար ուղարկի հայրենիք, գրանցվում է Հայաստանում գործող ընտանեկան հիմնադրամներից մեկում, տալիս է իր կրեդիտ քարտի հաշիվը եւ ամեն ամիս փոխանցում է 100 դոլար։ 4-5 ամիս հետո որոշում է, որ […]

«Հիմա շատ կարևոր է լուրջ վերաբերվել Ադրբեջանի և Թուրքիայի ցանկացած հայտարարության, լինել համախմբված մեր բանակի կողքին և պատրաստ լինել ցանկացած գործողության»․ Նարեկ Մալխասյան

Ապրիլյան քառօրյայի մասնակից Նարեկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես արդեն տեղեկացանք բազմաթիվ աղբյուրներից՝ Թուրքիան հավաքագրում է վարձկանների: Աֆին քաղաքից, այսպես կոչված, «Սուլթան Մուրադ» բրիգադի զինյալներից և վերապատրաստում անցնելուց հետո ուղարկում է Ադրբեջան: Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, թե ինչի է ընդունակ, ինչ սադրիչ քայլերի: Չպետքե զարմանալ, որ Ադրբեջանը միջազգային հարթակներում հայտարարում է, որ Հայաստանը […]

Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ

2020 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։   Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 240 հոդված, որոնցից 44-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 194-ը՝ չեզոք։ ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական […]

«Կարդում՝ կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի downgrade վիճակում են, որ կառավարության այսօրվա նիստին քննարկման առարկա է դառնում ռուսական հետազոտական կենտրոններից մեկի գրքում Հայաստանին վերաբերող հատվածը: Դժվար եմ պատկերացնում, որ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում կամ Թաջիկստանում կառավարության նիստերին վարչապետները նման ընթացիկ հարց քննարկեին իրենց նույն դրքի իրենց վերաբերող հատվածների առնչությամբ: Սա անորակ բալագան […]

Վարչապետի դատաիրավական էմոցիաները. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է. «Վերջին երկու տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, նրա պատգամավորները, իրար հերթ չտալով հայտնում էին հերթական բացահայտված թալանի ու այլ ծանր հանցագործությունների մասին։ Գրեթե բոլոր աղմկահարույց հանցագործությունները ուղեկցվում էին վարչապետի շոկի մեջ լինելու, էմոցիանալ պահեր ապրելու վերաբերյալ հայտարարություններով։ Ամեն ինչ բնականին մոտ […]

Պատկերացնո՞ւմ եք, թե ուր ենք հասել… Ինչ ծիծաղալու ա…

Այս անձնավորությունը (իրավաբանական կրթություն չունի) Սահմանադրություն է գրում և ինձ էլ հանձնաժողովից հեռացնելու նախաձեռնություն է նախապատրաստում: Պատկերացնո՞ւմ եք, թե ուր ենք հասել… Ինչ ծիծաղալու ա… Գրում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, իրավագիտության դոկտոր Գեւորգ Պետրոսյանը: 

Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք, 3 մահ

Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48 251-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 945 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի […]

Թուրքական մամուլում ամենաշատ ատելության խոսքը կիրառվել է հայերի դեմ

Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող «Ատելության խոսքը մամուլում» նախագծի շրջանակներում կազմվել և հրապարակվել է հերթական զեկույցը: Դրանում ներկայացվում է 2019-ին էթնիկ, կրոնական և այլ խմբերի վերաբերյալ թուրքական մամուլում կիրառված ատելություն պարունակող կամ սերմանող խոսքի ծավալները և քանակը: Զեկույցի համար ուսումնասիրվել են մամուլի 4364 հրապարակում: Դրանցից 108 հրապարակման մեջ առկա է եղել ատելության խոսք ուղղված մեկից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված