ԵԽԽՎ-ում մերոնք պատրաստ են. Հայոց աշխարհ
«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը ունի հստակ ռազմավարություն եւ հնարավորինս պատրաստվել է առաջիկա ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցներին հակահարված տալուն: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը: «Մենք մշակել ենք եւ ունենք հստակ մարտավարություն, սակայն ներկա պահին չեմ կարող հրապարակել մեր քայլերը: Դա սխալ կլինի: […]