29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սարսափելի վայրէջք՝ «Եվրոպայի ամենասարսափելի օդանավակայանում» /վիդեո/

Պորտուգալիայի Մադեյրա կղզու օդանավակայանն անվանում են Եվրոպայի ամենասարսափելի օդանավակայան, քանի որ այստեղ միշտ ուժեղ քամիներ են։ Այստեղ ոչ բոլոր օդաչուներն են համարձակվում վայրէջք կատարել։ Ահա թե ինչպես են այս ինքնաթիռները վայրէջք կատարում՝ 79 կմ/ժ քամու արագության դեպքում:  

Ինչո՞ւ են ԵՏՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաները հարկվում ԱԱՀ- ով. Պարզաբանում

ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառման հարցին հարկ է անդրադառնալ ԵԱՏՄ շրջանակում առևտրի խոչընդոտների առավել լայն համատեքստում: Սույն թվականի փետրվարի 8-ին տեսակոնֆերանսի միջոցով Երևանի, Մոսկվայի և Աստանայի միջև կազմակերպված ասուլիսի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան իր խոսքում անդրադարձել է ԵԱՏՄ-ում դեռևս առկա առևտրի խոչընդոտներին: […]

Եռաբլուրի «մոռացված» հերոսը /վիդեո/

«Մի նկարեք ինձ`ես չեմ սիրում, որ ինձ նկարում են: Ես ցավ ունեմ ու շատ մեծ: Ես իմ տղային եմ կորցրել ու ամեն գալուց գտնում եմ` Եռաբլուրում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդուարդ Ղարաբաղցյանի մայրը: Ներքին զորքերի ենթասպա Էդուարդը զոհվել է Լաչինում: Մայրը նեղացած է, որովհետև տոն օրերին մայրերը անտեսված են ու լուսաբանվում  ու փառք են վայելում արդեն […]

Գետում նորածնի դի է հայտնաբերվել

Փետրվարի 19-ին Արարատի մարզի Մրգավետ գյուղում` գետի մեջ, նորածնի դի է հայտնաբերվել: Տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեում: Դեպքի հանգամանքները պարզվում են և նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:    

Մեր իրավունքը մենք պաշտպանեցինք մեր արյան գնով. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր կարևորագույն պետական տոներից մեկի` Արցախի վերածննդի օրվա առթիվ: 28 տարի առաջ Արցախն իսկապես […]

Հարության փետրվարի 20 /վիդեո/

1988 թ-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի արտակարգ նստաշրջանը, համաձայն ԽՍՀՄ սահմանադրության, դիմել է Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին (ԳԽ)՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար: ՀԽՍՀ-ում սկսվել են արցախահայության հետ համերաշխության ելույթներ և ԽՍՀՄ-ում աննախադեպ՝ մինչև կեսմիլիոնանոց հանրահավաքներ ու ցույցեր (առաջին կազմակերպիչներից էր տնտեսագետ Իգոր Մուրադյանը): […]

ՀԷՑ-ից զգուշացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 22-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 11:00-13:30 Այգեստան 9փ. 21-78, Այգեստան 11փ. 66-169 սեփական տները, Չարենցի փ. 5, 7, 9 շենքերը, Նորքի Այգիներ 252-256 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Արմավիրի մարզի` 11:00-17:00 Ոսկեհատ գյուղը և […]

Հայ դիրքապահների ուղղությամբ այս գիշեր արձակվել է շուրջ 600 կրակոց. ԼՂՀ ՊԲ

Փետրվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի վտանգ կա․ Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետեւանքով Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ պատերազմ կարող է սկսվել։ «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի վտանգ կա։ Գուցե դա ոչ թե ուղիղ, այլ անուղղակի պատերազմ լինի, երբ ինքնաթիռները ռմբակոծեն Սիրիայի խաղաղ բնակչությանը»,- ասել է նա։ Օլանդը նշել է, որ միջազգային հանրությունն ամեն ինչ պետք է անի՝ […]

Կտրուկ անկում

Արտաժութային շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է  0.35 դրամով` դառնալով 495.53 դրամ, եվրոն`3.21 դրամով` դառնալով 549.05 դրամ: Ռուսական ոուբլու գինը նույնպես արժեզրկվել է 12 լումայով եւ դրաձել՝  6.48 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 495.53  Եվրո 549.05  ՌԴ Ռուբլի 6.48  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված