Ադրբեջանի հետ ներդաշնակ գործելն այս իշխանության մենաշնորհն է. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ 2023 թվականին Արցախում ապրող հայերն իրենց կամքով են հեռացել: Թեև ՀՀ իշխանությունը սկզբնական շրջանում երկչոտ հայտարարություններ արեց արցախցիների նկատմամբ էթնիկ զտումների մասին, սակայն հետագայում, ներքաղաքական նկատառումներից ելնելով, քաղաքական-քարոզչական արշավներ իրականացրեց հայաստանյան «դավադիր ուժերի» ուղղությամբ, նրանց մեղադրելով արցախցիներին` […]