Հայաստան կայցելի ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը

Մարտի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կայցելի Հայաստան: Ֆեդերիկա Մոգերինիին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Մարտի 1-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: Տեխնիկական մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ: