11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Թատրոնում հին սերունդը նորին չի խանդում /վիդեո/

Այսօր ‹‹Հենարան››  ակումբում հյուրընկալվել էր թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը և դերասան Գագիկ Մադոյանը: Ջուլիետա Ստեփանյանը շեշտեց, որ Թատրոնի միջազգային օրը մեծ սիրով ու բերկրանքով է նշում: Դերասանուհին շեշտեց, որ առաջ հին սերունդը մի տեսակ խանդում էր նոր սերնդին: Իսկ այժմ այդ խնդիրը չկա: ‹‹Այդ օրը նվիրված […]

Իր հանդարտության մեջ բարի պապայի նման էր ․․.

Լրագրող աշխատածս տարիներին առավել հետաքրքիր էր աշխատել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, խոսքը կարճ էր, մի քիչ ցածրաձայն, դժվար լսելի, բայց երբ արդեն խմբագրությունում վերծանում էի, պարզ էր դառնում, որ ՀՀ վարչապետը խոսել է դիպուկ, տեղին եւ խելոք, ամեն կառավարության հարցուպատասխանի օրերին, երբ լրագրողները շրջապատում էին նրան, բառի ուղղակի իմաստով ասեղ գցեիր, ցած չէր հասնի, ինքը […]

Բացվել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի նոր մասնաշենքը/ֆոտո

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել տարեցների խնամքի և վերականգնման Երևանի թիվ 1տուն-ինտերնատի նոր մասնաշենքի բացմանը: Այն կառուցվել է Քուվեյթի Պետության ֆինանսավորմամբ: Միջոցառմանը ներկա էին նաև Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Կառավարության ղեկավարը […]

Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման արդյունքներով։ Ողջունում եմ Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Մենք միշտ ուրախ ենք հյուրընկալել մեր վրացի բարեկամներին։ Գիտեք, որ տարիների ընթացքում մեր երկու հարևան երկրների կառավարությունների ներկայացուցիչների միջև ավանդաբար ձևավորվել են սերտ գործընկերային հարաբերություններ, որոնք ուղղված են մեր […]

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Թուրքական «Beyazgazete.com» կայքի տեղեկացմամբ՝ մարտի 23-ին Ստամբուլի Ֆաթիհ շրջանում վեճ է ծագել Հայաստանի քաղաքացի 49-ամյա Դրագոս Քարաօղլանօղլուի և 31-ամյա Հյուսեին Յ.-ի միջև:  Վեճը վերածվել է քաշքշուքի, ինչի հետևանքով Հյուսեինը մերձիմահ ծեծի է ենթարկել Քարաօղլանօղլուին: Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին Ստամբուլի Յեդիքուլե թաղամասում գտնվող իր տունը շահագործման է հանձնել […]

Հրդեհ Դվին հյուրանոցում

Արտակարգ իրավիճակների նախարարությունից Henaran.am-ին տեղեկացրեցին, որ որ հրդեհ է բռնկվել Երևանի Դվին հյուրանոցի առաջին հարկում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.46-ին: Ըստ նախնական տվյալների այրվել է 10 քմ փայտյա ամրակապում. տուժածներ չկան:

Ն. Փաշինյանի և Ա. Դանիելյանի ընտրական շտաբի դիմումներն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի ընտրական շտաբի պետ Ն. Փաշինյանի գրավոր դիմումները: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով վերոնշյալ դիմումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:

Տարածաշրջանային խնդիրները պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն․ Ջանելիձե

Տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է բացառապես խաղաղ ճանապարհով լուծվեն։ Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Նա նշեց, որ ինքը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների հարցը։ «Եկել ենք այն եզրակացության, որ բոլոր կոնֆլիկտները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով»,-ասաց նա։ ՀՀ արտաքին […]

Արտակարգ իրավիճակ. ազատամարտիկները սպառնում են վնասել ԴԱՀԿ աշխատակիցներին/վիդեո/

Այս պահին թեժ իրավիճակ է Արարատի մարզի Գետափնյա գյուղում: ԴԱՀԿ աշխատակիցները այսօր պետք է տանից վտարեն ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանի ընտանիքը: Ազատամարտիկը պնդում է, որ բոլոր վճարումները արել են և երկու շաբաթ ժամանակ է խնդրում իր բողոքի պատասխանը ստանալու համար: Ի դեպ, այս գիշեր Խաչիկ Գասպարյանի մորը, որը տան սեփականատերն է, հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով: […]

Հավկիթ գնելիս ուշադիր եղեք

Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայան ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ բացակայում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի