Սովորեցիր լռել․․․

Սովորեցիր խոսել, ուրեմն մեծացել ես, սովորեցիր լռել, ուրեմն խելացի ես դարձել։ Բեռնարդ Շոու
Սովորեցիր խոսել, ուրեմն մեծացել ես, սովորեցիր լռել, ուրեմն խելացի ես դարձել։ Բեռնարդ Շոու
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովին: Վարչապետը շնորհավորել է Վլադիմիր Պուչկովին՝ Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայությունների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահի կողմից Բարեկամության շքանշանով պարգևատրվելու առթիվ և բարձր գնահատել նրա ներդրումը […]
Երևանի ավագանու մարտի 18-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկման է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով Սիմոնյան կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է հիմնադրամի կողմից մինչ այժմ զբոսայգում մեծածավալ բարեկարգման, ինչպես […]
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ժամեր ձգված պարտիայում հաղթեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Տուրի ամենաերկար պարտիան հենց Արոնյան-Նակամուրա մրցախաղն էր, որտեղ Արոնյանը սպիտակներով հաղթեց մրցակցին: Այժմ Արոնյանը 4 միավորով առաջատարներից մեկն է: Նույնքան […]
Հայաստանում հայտարարված բաց երկնքի քաղաքականությունը որոշակի արդյունքներ է տալիս, իսկ երկրի հասնելիությունը շատ կարևոր է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Այսօր քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը` հավելելով, որ երկրի հասանելիությունը կարևոր հարց է. «Տրանսպորտը, այդ թվում` ավիացիան և զբոսաշրջությունը, փոխկապակցված են, առանց տրանսպորտի մատչելիության ցանկալի մակարդակ չի ապահովվի»: Զբոսաշրջության ցուցանիշներին անրադառնալով […]
Այսօր մահացել է Գերմանիայի Արտաքին գործերի նախկին նախարար Գիդո Վեստերվելլեն։ 54-ամյա քաղաքական գործիչը մահացել է քաղցկեղի արդյունքում։ 2009-ից մինչեւ 2013-ը նա գլխավորել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը։ Նա հայտնի էր նրանով, որ այն բացառիկ քաղաքական գործիչներից է, ով իր զուգընկեր Միխայել Մրոնցի հետ պաշտոնապես ամուսնացել է։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում «Մատաղիսի» հայտնի գործով ՄԻԵԴ վճիռը Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել: «Եթե նախարար եմ, դա դեռ չի նշանակում, որ արդարադատությունը ես եմ իրականացրել: Այս պահին չեմ կարող մեկնաբանել, քանի որ պետք է ծանոթանամ, նոր մեկնաբանեմ», – ասաց Դավիթ Հարությունյանը: Հարությունյանը խոսեց նաև ԸՕ 97-րդ հոդվածի մասին, որտեղ […]
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: Մեղադրող դատախազը հրապարակել է գործում եղած փաստաթղթերը: Վերջինի ներկայացմամբ, դեպքից հետո Վալերի Պերմյակովից վերցված մազի, մեզի և արյան նմուշներում չեն հայտնաբերվել թմրանյութի հետքեր, ինչպես նաև ալկոհոլ: Այդպիսի նմուշներ են վերցվել նաև Վալերի Պերմյակովի […]
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի հերթական գործողությունների արդյունքում այսօր սահմանված կարգով իրականացվել է փետրվարի 1-ից մինչ օրս «Սևանա» ազգային պարկի աշխատակիցների կողմից լճում և ափամերձ տարածքներում հայտնաբերված ապօրինի որսագործիքների և լողամիջոցների հաշվառման և ոչնչացման աշխատանք: Մասնավորապես ոչնչացվել են՝ 150 ձկնորսական ցանց, 127 խեցգետնաորսիչ, 2 ռետինե և 1 թիթեղյա լողամիջոց: Նույն ժամանակահատվածում ՀՀ […]
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Լևոն Զուրաբյանն անդրադարձավ իր հայտարարությանը, թե իր ընկերը ընտրատեղամասերում կազմակերպել է տեսակնարահանում ու այն եղել է էժան ու արդյունավետ: «Ցանկացած մարդ կարող է մտնել այդ կայքը եւ տեսնել, թե ինչ է կատարվում ընտրատեղամասում: Ընդ որում, դա մեծ դիմադրություններ ունեցավ, նրա վրա ահաբեկումներ եղան, մի քանի անգամ այդ տեսախցիկը անջատել են, […]