Վարչապետն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացման ընթացքից և նշել, որ բարձրաստիճան հաճախակի փոխայցերը նպաստում են երկկողմ գործակցության հետագա զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ առկա է հայ-վրացական քաղաքական և տնտեսական համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ, և անհրաժեշտ է շարունակական […]