19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Նորից վերսկսվել է Մարտակերտի հրթիռակոծությունը գրադներով. Արամ Կարապետյան

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտնում է. «ժողովուրդ ջան, նորից վերսկսվել է Մարտակերտի հռթիրակոծությունը գրադներով…Ռազմաճակատի ամբողջ երկայնքով ոչ մի թիզ ադրբեջանցիները առաջ գալ չեն կարողանում: Բոլոր փորձերը ` Թալիշի, Հադրութի, Ասկերանի, Ջեբրաիլի, Ֆիզուլիի, Հորադիզի ուղղություններով վերջանում է նահանջով… Արցախում, հատկապես լեռներում առատ ձյուն է գալիս, ցրտել է»:

Ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունենք

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեսբուկյան իր էջում գրատում է կատարել. «Վերջապես սպասված լուրեր։ Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։ Փառք հայոց զինվորին»։

Է. Նալբանդյանը վերջին զարգացումները քննարկել մի շարք արտերկրյա գործընկերների հետ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների սանձազերծումից անմիջապես հետո՝ ապրիլի 2-3-ին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք արտերկրյա գործընկերների հետ` ներկայացնելով նրանց ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վերջին զարգացումները քննարկել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտաքին գործերի […]

Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Թալիշում ադրբեջանական բանակի վայրագությունները

Ադրբեջանն իր պահվածքով միշտ էլ եղել է ահաբեկչական ու հանցագործ պետություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂՀ Թալիշ գյուղում ադրբեջանական զինուժի վայրագություններին, որոնք դաժանաբար սպանել են գյուղում մնացած խաղաղ բնակիչներին: «Հետևաբար, ադրբեջանական զորամիավորումների նման պահվածքը ոչ բացառություն է, ոչ էլ տարօրինակ ինչ-որ երևույթ: Այդ պետությունը, դուք գիտեք, […]

Տասնյակ հազարավոր կամավորներ.երգ ու պարով պատերազմ են գնում/վիդեո/

Երգ, պար ու ոգևորություն: Կամավորները հերթագրվում են Արցախ մեկնելու համար: Երևանի զորամասերից մեկում «թեժ» իրավիճակ էր: Հերթագրվողների թիվը տասնյակ հազարների է հասնում: Բոլորը ուզում են րոպե առաջ մեկնել Արցախ: Հայրենի հողի պաշտպանության նվիրյալները սպասում են գերագույն գլխավոր հրամանատարի հրամանին: Մինչ զենք և համապատասխան հագուստ ստանալը կամավորները երգում են: «Ես իմ երգով կլինեմ հայ զինվորի կողքին: […]

Վայրագություններ՝ Թալիշում (ԶԳՈւՇԱՑՈՒՄ. հրապարակված է գնդակահարված անձանց լուսանկար)․ Hetq.am

Hetq.am-ը գրում է․ Ներողություն ենք խնդրում ընթերցողներից, «Հետքը» նման լուսանկարներ երբեք չի հրապարակել, սա մեր էթիկայի վարքականոնի խախտում է, բայց իրականությունը ներկայացնելու այլ միջոց այս պահին չունենք։ Այսօր «Հետքի» լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը եղել է Թալիշում։ Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զորամիավորումներին հաջողվել էր մտնել այս գյուղ։ Գյուղում այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ։ Ահա թե ինչպիսի […]

ԼՂՀ ՊՆ-ն նոր տեսանյութ է տարածել /վիդեո/

Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելուհամար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12: Ի դեպ, այս տեսագրությունում կլոր շրջանակի մեջ պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր իբրև թե գրավվել են Սեյսուլանը: Այն ինչ, […]

ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես ԼՂ հակամարտության չեզոք միջնորդ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ընթացող հակամարտության եւ 2016 թվականի ապրիլի 2-ին իրավիճակի խիստ վատթարացման հումանիտար հետեւանքներով: Նման հաղորդագրություն է տարածել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակությունը: Հայտարարությունում մասնավորապես ասվում է․ «Մենք պատրաստ ենք աջակցել եւ սատարել հակամարտության վերջին լարվածության հետեւանքով տուժած անձանց եւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,- ասել […]

Դու էն ասա, երեկ Բորուսսիան ի՞նչ ա արել, Հենոն գոլ խփե՞լ ա

Օգտատեր Գոռ Արարատյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ընկերոջս կրտսեր եղբայրը,էլի առաջին գծում է: Քիչ առաջ ընկերոջս հետ խոսեցի: Ասում եմ ի՞նչ կա,ի՞նչ նորություն ունես: Ասեց որ լուսաբացին ա եղբոր հետ խոսացել: Մոտավորապես սենց խոսակցություն ա եղել երկու եղբայրների միջև: – Ո՞նց ես ցավդ տանեմ, տղերքը ո՞նց են: Որտե՞ղ եք: Ի՞նչ վիճակ է: – Լավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված