Քրեական գործ է հարուցվել սուտ մատնության փաստով

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, մի շարք գողությունների կատարման մեջ մեղադրվող, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Վլադիմիր Գ.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում էր տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 26-ին իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն և խուզարկել, որի արդյունքում իր մոտից ոչինչ […]