10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է ամրապնդենք. վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճիշտ է համարում իր մասնակցությունը Ռուսաստանում կայացած Եվրասիական ﬕջկառավարական խորհրդի նիստին, որը նախատեսված էր անցկացնել Երևանում, բայց քառօրյա պատերազմից հետո ԵՏՄ անդամ-պետությունների հորդորով տեղափոխվեց: «Կարծում եմ, որ երկրի վարչապետը զգացմունքային որոշումներ չպիտի կայացնի, չպետք է ուղղորդվի: Մենք պետք է մտածենք ﬔր պետության շահերից: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, երբ պաշտոնապես Հայաստանում էր, […]

Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել են մի շարք զորամասեր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 19-ին և 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարևելյան և հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր, խորհրդակցություն անցկացրել հրամանատարական կազմի հետ: Քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակին և զինվորների ծառայության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահներին ուղեկցել են հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները, բարձրագույն հրամկազմի […]

Հայաստանում խոսքի ազատության վիճակի եվ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2016 թ. առաջին եռամսյակային զեկույցի (հունվար-մարտ) ամփոփում  2016 թ. առաջին եռամսյակը հայաստանյան ԶԼՄ-ների գործունեության համար բարենպաստ չէր։ Թեև այս ժամանակահատվածում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրվել, այդուհանդերձ, լրատվամիջոցների ներկայացուցիչները բախվել են բազմաթիվ այլ խոչընդոտումների ու բարդությունների։ Մասնավորապես, արձանագրվել է լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ տարատեսակ ճնշումների 20, տեղեկություններ ստանալու եւ տարածելու […]

Քո քթից չեմ թողնի արյուն գա, բալե՛ս…

-Էս չորս հատ նռնակ ինչի՞ ես պահել -Դե երեքը թուրքի համար ա, մեկն էլ իմ: -Իրավունք չունես նման ձևով մտածել այ տղա՛… -Հոպար, էդ շներին չեմ թողնի անցնեն: -Միասին չենք թողնի տղես, դու միայն ապրելու մասին մտածի, քո քթից չեմ թողնի արյուն գա, բալե՛ս… Կարախանբեյլիի դիրքերում ակամայից լսեցի երկու զինվորի խոսակցություն: Մեկը ջահել, բայց արդեն […]

Սա երկրորդ անգամ չտրվող հնարավորություն է

Ապրիլ ամսվա սկզբին տեղի ունեցածը, որ քաղաքական առումով կարելի է բնորոշել իբրև «չհայտարարված պատերազմ», իմ համոզմամբ նաև ինչ-որ տեղ անսպասելի «քննություն» էր ամենքիս համար։ Եւ չնայած այն հանգամանքին, որ դեռ ոչինչ ավարտված չէ ու վերջնականապես հստակեցված, այնուամենայնիվ, համեմատաբար խաղաղ այս ընթացքում, մենք պարտավոր ենք (էի՞նք) անհապաղ կերպով իմի բերել բոլոր իրադարձությունների արդյունքները, հասկանալու համար նաև […]

Ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունը Ս.թ. ապրիլի 20-ին ժամը 16․00-ին համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը։

Կառավարությունը ֆինանսական միջոցներ ունի սպառազինության համար. վարչապետ

«ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ ունի սպառազինության համար»,-այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք ոչ մեկին չենք առաջարկել սպառազինության համար գումար հավաքագրել: Մենք ունենք այդ միջոցները եւ առաջիկայում ձեռք կբերենք այն,  ինչ պլանավորել էինք»,- նշեց վարչապետը: Հովիկ Աբրահամյանը հավաստում է, որ ընդունելի է այն […]

‎Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց ‪ՀԱՊԿ‬ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալներին

Ապրիլի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի փոխնախարարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալին, ովքեր Երևան են ժամանել Հայաստանի նախաձեռնությամբ անցկացվող ԱԳ փոխնախարարների մակարդակով խորհրդատվություններին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց հանդիպման անցկացումը՝ նշելով, որ դա լավ հնարավորություն է նախապատրաստելու Երևանում կայանալիք ՀԱՊԿ […]

Քաղաքական խաղերին մասնակից չեն․ Աքրամ Այլիսլին դիմում է Ալիեւին

Գրող Աքրամ Այլիսլին բաց նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում մասնավորապես ասում է․ «Իմ դեմ «քրեական գործի» քննությունն ավարտվում է։ Իմ հանցագործությունը նրանում է, որ իբր ես Բաքվի օդանավակայանում խուլիգանական արարք եմ թույլ տվել, երբ պատրաստվում էի Վենետիկի գրական փառատոնին մեկնելու։ Սակայն տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել։ Բայց այդ, իբր ես այնպես եմ հարվածել […]

Թուրքիայից ներմուծվող սնունդը կարող է օգտագործվել թունավորման նպատակով/վիդեո/

«Սովետական միության փլուզումից հետո Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 2,2 միլիարդ դոլարի թուրքական ապրանք: Սրանք պաշտոնական տվյալներն են: Մինչդեռ Թուրքիայում պաշտոնապես արգելված է Հայաստանից ապրանքների ներմուծումը՝ Ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանը: Ղուկասյանը նշեց, որ Թուրքիայից ապրանքներ ներկրելուն դեմ շարժումը ձևավորվեց քառօրյա պատերազմից հետո: Նրա փոխանցմամբ՝ հաշվի են առնվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի