15 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստում բարձրացվել է ադրբեջանական սադրիչ գործողությունների հարցը

  ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստից հետո` լրագրողների հետ հանդիպմանն  ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստում բարձրացվել է ադրբեջանական սադրիչ գործողությունների հարցը. «Իմ գործընկերներին ես տեղեկացրել եմ ապրիլի սկզբից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին: Հայկական կողմն իր լուրջ մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: […]

Ռոնալդուն մրցել է իր որդու հետ /վիդեո/

«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոց հարվածների մրցույթ-պարապմունք է անցկացրել որդու հետ: Դա յուրահատուկ վարպետության դաս է եղել փոքրիկ Ռոնալդուի համար: Ռոնալդու կրտսերը  վրիպել է 2 անգամ, իսկ 3-րդ  անգամ արդեն` հայրիկի օգնությամբ  կարողացել է գրավել դարպասը: https://www.youtube.com/watch?v=lcgLtE4cgjw&feature=youtu.be

Ես ու բանակը ոչինչ չենք արել, որ մարդիկ մեզ չվստահեն

ՀՀ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Հարգելի գործընկերներ` Արկադի Գրիգորյան, Արկադի Տոնոյան, Սուրեն Սարումյան, Սուրեն Մարտիկյան, Արթուր Ումրշատյան, Արթուր Զաքարով և այլ ընկերներ, մեր հայրենակիցներից շատերն իրականում սրտացավությունից են հարցեր բարձրացնում, որոնք ցանցում տարածվում են դառնալով մեղադրանքներ և այլն: Դրանք անտեղյակությունից են իհարկե, սակայն առանց նեղանալու խնդրում եմ բացատրեք […]

Կին, որը երգում է․ այսօր Ալլա Պուգաչովայի ծննդյան օրն է /վիդեո/

Այսօր ռուսական էստրադայի թագուհի Ալլա Պուգաչովայի ծննդյան օրն է, երգչուհին դառնում է 67 տարեկան։ Պուգաչովան այս տարի որոշել է մեծ շուքով ծնունդը չնշել, թեեւ Ինստագրամի իր էջում բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստանում։ Հիշեցնենք, որ 67-ամյա Պուգաչովան երեք տարի առաջ կրկին մայրացել է, նա եւ նրա ամուսինը՝ հումորիստ Մաքսիմ Գալկինը երկվորյակներ են ունեցել։

Որտե՞ղ էր Էդվարդ Նալբանդյանը. փոխնախարարը պարզաբանեց /վիդեո/

«Կարող եք մեր սայտում նայել, թե որտեղ էր Էդվարդ Նալբանդյանը և ինչ է արել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով նախարար Էդվարդ Նալբանդյանի հասցեին հնչող քննադատություններին: Հարցին, որ հանրությունը պահանջում է Նալբանդյանի հրաժարականը, Քոչարյանը պատասխանեց. «Մենք հետևում ենք մամուլին»: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայկական կողմն իրավական ուղիներ է ցույց տվել. Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանին զենք վաճառել /վիդեո/

«Մեր ռուս գործընկերներին ներկայացրել ենք մեր նկատառումներն ու մտահոգությունները: Բավականին սուր քննարկում եղավ», – ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ընդմիջման ընթացքում` լրագրողների հետ զրույցում  ասաց պատգամավոր  Էդմոն Մարուքյանը: «Ռուսներն ասում են` հիմա կոնստուկտիվ քննարկենք, հասկանանք, թե այս իրավիճակից ինչպես […]

Հայաստանում բանակի և եկեղեցու նկատմամբ վստահությունն ամենաբարձրն է

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2015» հետազոտության արդյունքները վկայում են , որ Հայաստանում Հայոց բանակի և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վստահությունն ամենաբարձրն է հասարակական այլ ինստիտուտների համեմատությամբ: ՀՌԿԿ-Հայաստան ծրագրերի ղեկավար Նաիրա Վարդանյանը, ներկայացնելով տվյալները, նշեց, որ հարցվողների 95 տոկոսը եղել է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, հետևաբար «Դավանած կրոնի հաստատության» հանդեպ վստահության ցուցանիշը կարելի […]

Նոր նշանակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը նշանակվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոլանդիայում: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Լևոն Հայրապետյանի կյանքին ռուսական բանտում վտանգ է սպառնում /վիդեո/

Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լևոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում կարող են սպառնալ նրա կյանքին: Այս մասին հայտարարում են նախօրեին շինծու մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարտված Հայրապետյանի հարազատները, ինչպես նաև նրա փաստաբանը: Երկրորդ կարգի հաշմանդամ Հայրապետյանը 4 ինֆարկտ և 2 ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում: Հայրապետյանը մեղադրվում էր ահաբեկչության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի