ՀԷՑ-ը Հայաստանում էլեկտրոնային հաշվիչների արտադրություն է հիմնում

ՀԷՑ-ի նոր սեփականատեր «Տաշիր գրուպը» Հայաստանում կփորձի էլեկտրոնային հաշվիչների արտադրություն կկազմակերպել։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։ «Նման արտադրություն կազմակերպելը նախատեսվում է կյանքի կոչել ներդրումային ծրագրի միջոցով եւ մի շարք դրական տեղաշարժերի կհանգեցնի»,- ասել է Հարությունյանը, ով չի նշել նոր ձեռնարկություն ստեղծելու ժամկետները։