Արարատյան Հայրապետական թեմը կամավորներ է հավաքագրում

Արարատյան Հայրապետական թեմը հանդես է եկել «Ծառայենք թիկունքում» նախաձեռնությամբ, ըստ որի՝ հավաքագրում են կամավորների: Նախաձեռնության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Սիրելի´ հայրենակիցներ, Մեր զոհված ու վիրավոր զինվորների, ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար Արարատյան Հայրապետական թեմը հայտարարում է կամավորների հավաքագրում: Մեր զինվորներից շատերի ընտանիքներն աջակցության կարիքն ունեն ոչ միայն ֆինանսապես, այլ նաև մարդկային ներուժի: Այդ աշխատանքները համակարգելու […]