13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման կապակցությամբ

Թբիլիսիում ավարտվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանը, որի ընթացքում հռչակագիր է ընդունվել, որում նաեւ Լեռնային Ղարաբաղին անդրադարձ կա, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։ Հռչակագրում ԵԱՀԿ ԽՎ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման առնչությամբ և ողջունել է ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների քաղաքական լուծման ուղղությամբ բանակցությունների ձևաչափերի և մեխանիզմների հաստատման նպատակով ԵԱՀԿ նախագահության ակտիվ […]

Օրվա խորհուրդը պետականությանը նվիրված լինելն է.Մանվել Գրիգորյան

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Հայոց անկախ պետականությունը ձեռք է բերվել Երկրապահի շնորհիվ, երկրապահ հայ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքում, իսկ այս պայքարում հրաշալի հայորդիների արյուն է հեղվել, ողջ ազգի տքնանքն է դրված եղել […]

Հորդառատ անձրևի պատճառով Լարսի սահմանային անցակետի փորձնական բացումը հետաձգվել է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնեցին, որ գիշերը տեղացած հորդառատ  անձրևի պատճառով, ելնելով անվտանգությունից,   Լարսի սահմանային անցակետի փորձնական բացումը 4×4 թեթև մարդատար ավտոմեքենաների համար հետաձգվել  է։ Նախնական տվյալներով ավտոճանապարհը փորձնական կբացվի  հուլիսի 6-ին։ Իրավիճակի փոփոխության դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. ԵԱՀԿ ԽՎ նիստում հայտարարել է Միքայել Մելքումյանը

Թբիլիսիում շարունակվում են  ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքները, եւ այսօր Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի իր  ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Իր խոսքում Մելքումյանը նշել է, որ  ապրիլյան քառօրյա պատերազմի պատասխանատուն Ալիևի իշխանությունն է, որն իրականացրեց անմարդկային և ֆաշիստական գործողություններ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ, մասնավորապես՝ Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ և մի […]

Հարսը ջրահեղձ է եղել սեփական հարսանիքի օրը

Մերձմոսկովյան Կլյազմինսկի ջրամբարում 32-ամյա աղջկա դի է հայտնաբերվել։ Աղջիկը ջրահեղձվել է սեփական հարսանիքի օրը։ Ականատեսները պատմել են, որ հուլիսի 2-ին 25 հոգնոց խումբը հարսանիք է նշելիս եղել։ Հարսանիքի ժամանակ երիտասարդները խմել են եւ որոշել լողալով գետի մի ափից մյուսը անցնել։ Հարսը եւս որոշել է լողալ, սակայն սկսել է խեղվել։ Նրա կողքին է եղել նրա ընկերուհին, […]

Բնակիչներից մեկը հայտարարել էր, որ տրցակով ոսկեղեն է կորցրել.Արթիկի քաղաքապետը չի դժգոհում

«Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով վնասներն ուսումնասիրող  հանձնաժողովի կողմից վեր են հանվել պատճառված վնասները, սակայն գումարային առումով դեռ հնարավոր չէ հաշվել»,-այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսի  ժամանակ ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Քաղաքապետի խոսքով՝ այսօրվանից  կավարտվի մանկապարտեզի հարակից տարածքի մաքրման, եւ կսկսվի դպրոցի տարածքի մաքրման աշխատանքները, կփոխվեն  նաեւ կոյուղագծերը: Արսեն Աբրահամյանը […]

Ունենք «լավ» Սահմանադրություն, երջանիկ հարուստներ ու տխուր աղքատներ.սահմանադրագետ

«Սահմանադրություն  կոչված երեւույթը կարելի է մարդկության պատմության  մեջ  դիտարկել որպես բացահայտում, որը փոխել է մարդկության կյանքը, Սահմանադրությունը համաշխարհային քաղաքակրթության կերտման ամենամեծ միջոցն է, այն  ժողովրդի  սեփականությունն է, այլ ոչ թե իշխանության»,-այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը : «Եթե վերցնենք մեր այսօրվա սոցիալական անմխիթարելի վիճակը,բնականաբար շատերի […]

Ճապոնիայում շոգից մահացել է 6 մարդ

Ճապոնիայում վերջին շաբաթվա ընթացքում  հոսպիտալացվել է առնվազն 2847 մարդ, 6 մարդ մահացել է: Հունիսի կեսերի համեմատ շոգից տուժածների թիվը ավելացել է 3 անգամ: Մի շարք  շրջաններում օդի ջերմաստիճանը անցել է 38 աստիճան Ցելսիուսից: Նախորդ տարի Ճապոնիայում շոգից մահացել էր ավելի քան 100 մարդ:

Վերին Լարսի անցակետը վաղվանից հնարավոր է անցանելի լինի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:  Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից: Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված