Վախենում ես՝ մի արա
Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա։ Չինգիզխան
Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա։ Չինգիզխան
Թրաֆիկինգի զոհ դարձած կանայք և տղամարդիկ հաճախ ունենում են հոգեկան այնպիսի անդառնալի խանգարումներ, որը հանգեցնում է կյանքի նկատմամբ լիարժեք հիասթափության.«Տղամարդիկ, որոնք ենթարկվում են թրաֆիկինգի կոչվում են ստրուկներ կամ ռեկտրուդներ և այդ մարդկանց մոտ սկսում է զարգանալ վիկտիմ հոգեբանությունը, այսինքն զոհի հոգեբանությունը »,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը: Սեքսոպաթոլոգ Մարատ Զաքարյանն էլ տեղեկացրեց, որ թրաֆիկինգի […]
Հ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգը ներառել է «Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագծի մասին հարցը և այլ հարցեր: Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել «Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագիծը, որը զեկուցել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Հիմնավորելով վերոնշյալ ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը՝ նախարարն ընդգծել […]
Հուլիսի 1-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Գազ 31029 մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել Շիրակի մարզի «Յոթ վերք» եկեղեցու քահանան՝ Հովհաննես Սարգսյանը։ Վթարի հետևանքով քահանա, երեցկինը և քահանայի քույրը տեղափոխվել են «Գյումրու» ԲԿ: «Գյումրու» Բժշկական կենտրոնից Tert.am-ին հաստատեցին, որ իրենց մոտ տեղափոխվել են «Յոթ վերք» եկեղեցու քահանան, երեցկինը և քահանայի քույրը: Բժիշկ Լևոն Չերքիսզյանն ասաց, որ քահանայի […]
Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Տաջիկստանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-տաջիկական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն: Բացելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, անդրադարձել է խորհրդարանում Հարկային նոր […]
Զինյալ ահաբեկչական խմբավորումները հուլիսի 2-ին ժամը 03:15-ին հրթիռակոծել են Հալեպի Նոր Գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացը գտնվող «Կիլիկիա» շենքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալոպի «Գանձասար» պարբերականից: Տարածքում գտնվող բնակարանները, աշխատավայրերը, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառույցը նյութական վնասներ է կրել: Զոհեր ու վիրավորներ չեն արձանագրվել:
Եվրո-2016-ի երրորդ 1/4 եզրափակիչում ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը կմրցի Եվրոպայի գործող փոխչեմպիոն իտալացիների հետ: Բորդոյում կայանալիք խաղում հանրահայտ William Hill բուքմեյքերական գրասենյակն աշխարհի գործող չեմպիոնի հաղթանակը գնահատում է 2․3 գործակցով, իտալացիներինը՝ 4, իսկ ոչ ոքին՝ 2.8: Հիշեցնենք՝ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում մրցելու է Ֆրանսիա – Իսլանդիա զույգի հաղթողի հետ։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Պորտուգալիան […]
























