12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հունիսի 17– 23-ը մայրաքաղաքում ծնվել է 445 երեխա

Հունիսի 17– 23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 445 երեխա՝ 234 տղա, 211 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40881 քաղաքացի:

Ջրամբարում խեղդված 20 ամյա Էդգարը ընտանիքի միակ երեխան էր

Երեւանի Նուբարաշենում զինվորական կրակարանի մոտ գտնվող ջրամբարում  այսօր՝ հունիսի 29-ին,  ջրահեղձ եղած 20-ամյա երիտասարդը երկու տարվա զինծառայող էր, նա մի քանի օրից ծառայությունն ավարտելու էր: Էդգար Չաղլյանը ընտանիքի միակ երեխան էր,  Շիրակի  մարզի Արթիկ քաղաքի բնակիչ: Երիտասարդի խեղդվելու հանգամանքները ճշտվում են:

Ինչ որ հնչեց այստեղ, բացարձակ սուտ եւ ապատեղեկատվություն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ շարունակվում է «Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Նիկոլ Փաշինյանի  ելույթից հետո փորձեց ելույթ ունեցավ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Ես խնդրել եմ իմ լրագրող գործընկերներին նշյալ ելույթի հետ կապված որոշ պարբերություն չտեղադրել եւ նրանք ընդառաջել են։ Սակայն ինչ հնչեց այստեղ, բացարձակ սուտ եւ ապատեղեկատվություն է՝ նշելով վերոնշյալ […]

Աշխարհի արձագանքը Ստամբուլի օդանավակայանի վրա կատարված հարձակմանը

Աշխարհի տարբեր երկրների առաջնորդները դատապարտել են Ստամբուլի օդանավակայանում իրականացված հարձակումը և իրենց ցավակցությունները հայտնել զոհվածների ու վիրավորների հարազատներին: Թուրքական «Habertürk» լրատվակայքը ներկացնում  է դեպքի առթիվ աշխարհի տարբեր ծայրերից ստացված արձագանքները: Այսպես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գրավոր հայտարարություն է տարածել, որով դատապարտել է տեղի ունեցած ահաբեկչությունը: «ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները Թուրքիայի հետ են, մենք վճռական ու […]

Յուրահատուկ մեսիջ Պապի կողմից

«Հայաստանից և Իտալիայից առավել շատ Հռոմի Պապի այցին հետևում էր թուրքական մամուլը և շատ ցավագին էին ընդունում Հռոմի Պապի անցուդարցը,այցը ցեղասպանության հուշահամալիր»,-այս մասին այսօր հունիսի 29-ին,«Հենարան»մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Շարունակելով խոսքը թուրքական մամուլի վերաբերյալ` թուրքագետը նկատեց, որ այս այցը թուրքական մամուլը մեկնաբանել է որպես յուրահատուկ մեսիջ Պապի կողմից, որը ցանկանում է տեսնել Հայաստան-Թուրքիա […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էրդողանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել: ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, խորին ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Արցախում անհետ կորել են 200 մարդ

Հայաստանում հունիսի 29-ին նշում են Հայրենիքի համար զոհվածների եւ անհետ կորածների հիշատակի օրը։ Ավանդույթի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Եռաբլուր հուշահամալիր եւ հարգանքի տուրք է մատուցել իրենց կյանքը զոհած ազատամարտիկներին եւ զինծառայողներին։ 1992-ի հունիսի 29-ին Ասկերանի մոտ զոհվել էր «Արաբո» ջոկատը։ Հերոսական ջոկատի պատվին այդ օրը Հայաստանում նշվում է որպես […]

Համբա՛լ, ոչխա՛ր, ձենդ կտրի՛, անասո՛ւն, թե չէ էս շիշը կտամ գլխիդ. Հեղինե Բիշարյանը՝ Փաշինյանին /վիդեո/

Արդեն տեղեկացել էինք, որ այսօր ԱԺ-ում  ԸՕ քննարկումների ընթացքում  Նիկոլ Փաշինյանը քննադատություններ հնչեցրեց ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի և ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հասցեներին: Բիշարյանը, ի պատասխան,   վիրավորաններ հնչեցրեց Փաշինյանի հասցեին: «Համբա՛լ, ոչխա՛ր, ա՛յ իշխանության կամակատար, ա՛յ իշխանության հաճախորդ, ձենդ կտրի՛, անասո՛ւն, թե չէ էս շիշը կտամ գլխիդ»,- տեղից բղավեց նա:

Վալերյանկա չկա, հանգստացի՛ մի հատ. Փաշինյանը՝ Բիշարյանին

ԱԺ արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում   անդրադարձավ այսօր օրերին իր հասցեին քննադատություններ հնչեցնողներին: Առաջինը ՕԵԿ խմբացության ղեկավար Հեղինե Բիշարյանն էր, ով կասկածի տակ էր առել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է լինել թիվ մեկ ընդդիմադիրը.«Այն բանից հետո, երբ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ […]

Զերծ մնացեք Վերին Լարսի անցակետով երթևեկելուց

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի շուրջ Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալների՝ Վերին Լարսի անցակետում գտնվում է 102 բեռնատար մեքենա, 40 մարդատար ավտոմեքենա և 2-3 ավտոբուս, ընդհանուր առմամբ՝ մոտ 345 մարդ, որոնց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: Իրականացված հրատապ միջոցառումների արդյունքում Վերին Լարսի անցակետում հայտնված քաղաքացիներն ապահովվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի