Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 25-ին, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը 26-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Օգոստոսի 25-ին, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:





































