Վթարից մահացած հայ զինծառայողը երկու անչափահաս երեխաների հայր էր

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում օգոստոսի 25-ին վթարի հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող, 38-ամյա Արտակ Պետրոսյանը երկու անչափահաս երեխաների հայր էր:
Այս մասին տեղեկանում ենք news.am լրատվական կայքից:
Արտակ Պետրոսյանը մեկ 12 տարեկան որդի ունի, մեկ 10 ամսական դուստր: Նրա ընտանիքը բնակվում է Արմավիր քաղաքում:
Հիշեցնենք, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից վարվող «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի աջ կողնակ եւ կողաշրջվել ձորակի մեջ:
Վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից ավտոմեքենայի ուղեւոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող, 38-ամյա Արտակ Պետրոսյանը տեղում մահացել էր, իսկ Ա. Սվիտկոն անգիտակից վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ մեկ օր անց մահացել էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: