13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչու է նվազել շաքարի, բանանի եւ բենզինի ներմուծումը Հայաստանը. ՀԺ

«Օրերս հրապարակված պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2015թ. մոնոպոլ ներկրվող ապրանքների ներմուծումը Հայաստան կտրուկ նվազել է 2014թ. համեմատ: Սա որոշակի հետեւություններ անելու հիմքեր է տալիս: Մասնավորապես, շաքարի ներմուծումը կրճատվել է 24 տոկոսով, բենզինինն ու դիզվառելիքինը՝ մոտ 8 տոկոսով, բանանի ներկրումը՝ ավելի քան 16 տոկոսով եւ այլն: Սա կարող է պայմանավորված լինել մի քանի գործոնով: […]

Վարդենիսում թեժ է լինելու. Հրապարակ

«Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում բավականին թեժ է լինելու Վարդենիս քաղաքում: Եթե մինչ այժմ միայն գործող քաղաքապետն էր հայտարարել իր առաջադրման մասին, ապա այս օրերին վարդենիսցիների շրջանում ակտիվորեն որպես թեկնածու շրջանառվում է նաեւ Արման Արշակյանի անունը: Նա «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է եւ Վարդենիսի տարածաշրջանի ղեկավարը: Ինչպես նաեւ ղեկավարում է […]

Հրանտ Բագրատյանի առողջական վիճակի մասին. Հրապարակ

«ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առողջական վիճակը բավարար է, նա օրեր առաջ վերադարձել է արտերկրից և այժմ գտնվում է թիվ մեկ կլինիկական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ։ Թեև գիշերները գնում է տուն, բայց տևական բուժում է հարկավոր՝ գլխուղեղի կաթվածի հետևանքները հաղթահարելու համար։ Հիշեցնենք, որ հունիսի 29-ին նա կաթված էր ստացել և Լիսաբոնում բուժվել։ Բժիշկները […]

Ողբերգական վթար Վայոց ձորում. կա զոհ և վիրավորներ

Վայոց ձորում նախօրեին ողբերգական վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 85-ամյա տղամարդ է մահացել: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 8-ին ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար: Պարզվել է, որ միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 125-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ՝ 85-ամյա Ա. Գ., ԼՂՀ Մարտակերտի շրջան Կիչան գյուղի […]

Ինչո՞ւ է երկրից մեկնել Գևորգ Կոստանյանը. Ժողովուրդ

«Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մեկնել է երկրից՝ արտասահմանում վիրահատության ենթարկվելու համար: Փորձեցինք պարզել, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր նա ունի, որի պատճառով ոչ միայն հրաժարվեց դատախազի պաշտոնից, այլեւ անհապաղ վիրահատության կարիք առաջացավ, պաշտոնապես չհաջողվեց: Նրա մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ Գեւորգ Կոստանյանը ճողվածքի ծանր վիրահատության պետք է ենթարկվի արտերկրի կլինիկաներից մեկում: Թե […]

Հետևողական վերահսկողություն` «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ

Քաղաքաշինական բոլոր ծրագրերը մայրաքաղաքում ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Այս մասին զեկուցվել է այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են փողոցների և բակային տարածքների փոսերի նորոգման և ճաքալցման 2016 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է […]

Աշոտ Պետրոսյանը հանդիպել է Տիգրան Մանսուրյանի հետ և դադարեցրել հացադուլը

«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Պետրոսյանն այսօր հանդիպել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Այդ մասին տեղեկացրեց Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ: Հանդիպումից հետո Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը:

Զինակից ընկերոջ կյանքը փրկած Արմանը տոնում է

«Այսօր քառօրյա պատերազմում հաղթանակ կերտած, իր զինակից ընկերոջ կյանքը փրկած, Լեռնային Ղարաբաղի հարավ արևելյան N զորամասում զինծառայող ավագ սերժանտ՝ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է…. Ծնունդդ Շնորհավոր՝ հայոց սահմանը ներկա պահիս հսկող, եւ երազելի հաղթանակի հասած իմ հայ զինվոր, ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱ՛Ն: Հպարտ եղիր իմ արիասիրտ զինվոր, քանզի երակներումդ հերոս նախնիներիդ հպարտության եւ զորության արյունն է հոսում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի