16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Տղամարդը Մյունխենի առեւտրի կենտրոններից մեկում կրակել է մարդկանց վրա. 15 զոհ /ֆոտո, վիդեո/

Նախօրեին գերմանական Մյունխեն քաղաքի Օլիմպիա առեւտրի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց  վրա, ինչի արդյոնքում, նախնական տեղեկություններով, 15 զոհ կա: Ինչպես պատմել են ականատեսները, տղամարդը հանգիստ կանգնած է եղել, եւ հանկարծակի հանել է զենքն ու սկսել կրակել մարդկանց ուղղությամբ: Հանցագործին հաջողվել է փախչել, ոստիկանությունն այժմ նրան է փնտրում: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Հարց Կրեմլին. Ինչո՞ւ է ձեզ հուզում ԵՄ գնահատականը.Առավոտ

«Բավական հետաքրքիր տարր է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Նախ՝ ԱԳՆ խոսնակ տիկին Զախարովան նշեց, որ այդ իրադարձությունները ինչ-որ ձեւով խանգարում են ղարաբաղյան բանակցություններին, այնուհետեւ երեկ ԱԳՆ-ն մեկնաբանություն հրապարակեց, թե ԵՄ-ն «տեղը տեղին» չի դատապարտել Երեւանում ոստիկանական գնդի գրավումը: Ճիշտն ասած, այդ առիթով իմ մեջ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ձեզ հուզում, թե ինչպես է […]

Այս գիշեր Ադրբեջանի զինուժի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել. ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 18 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից 43 անգամ: Հուլիսի 23-ին` ժամը 00:10-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի […]

Այս տարվա հունիսը մեր տնտեսական ցուցանիշների առումով եղել է վատագույնը. Հայկական ժամանակ

«Այս տարվա հունիսը մեր տնտեսական ցուցանիշների առումով եղել է վատագույնը: Բացի արդյունաբերությունից ու ծառայությւնների ոլորտից, մյուս գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում անցած տարվա նույն ամսվա նկատմամբ: Մասնավորապես նվազել են գյուղատնտեսության, շինարարության, առեւտրի, էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշները: Շինարարությունը նվազել է 7,2 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 0,3 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 20 տոկոսով եւ այլն: Ու եթե գյուղատնտեսությունում գրանցված […]

Ի՞նչ է քննարկվել ՀՀԿ նիստի ընթացքում.Հրապարակ

«ՀՀԿ նիստը նախորդ օրն ունեցել է պրեամբուլա, որից հետո նոր անդրադարձ է եղել բուն խնդրին: Մոտ 20 րոպե խոսել են ՏԻՄ ընտրությունների մասին: Ի դեպ, ՀՀԿ ծերակույտը տեսել-զգացել է, որ ընտրություններին որեւէ կերպ չի մասնակցում ընտրությունների մեծ գիտակ Հովիկ Արգամիչը, դրանք այլեւս կոորդինացնում են ՀՀԿ այլ «պատասխանատուներ»: Անդրադառնալով օրվա գլխավոր խնդրին, Սերժ Սարգսյանն ասել է` […]

Համանախագահներն աշխատում են Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման ուղղությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն կշարունակեն աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ուղղությամբ: Այդ մասին հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, գրում է РИА Новости-ն: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման հստակ ժամկետը հայտնի չէ: ԵԱՀԿ ՄԽ համախագահները՝ ի դեմս համանախագահ երկրներ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, կնպաստեն  կողմերի միջեւ բարձր մակարդակով երկխոսության շարունակմանը եւ կշարունակեն աշխատանքը […]

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» փառատոնը՝ զորամասում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սասնա տուն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնը՝ 2016 թվականին իրականացվող ծրագրի շրջանակում, հուլիսի 20-ին, անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում: Միջոցառմանը ներկա էր տեղամասում գտնվող ողջ սպայական և զինվորական անձնակազմը: Բացման խոսքով հանդես եկավ գնդի հրամանատարի կազմակերպչական հարցերով տեղակալ Ռ. Չիլինգարյանը: Զինվորականներին ողջունեց «Սասնա տուն» […]

Գյումրու ու Վանաձորի ավագանու ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին

Գյումրու ու  Վանաձորի ավագանու ընտրությունները պաշտոնապես նշանակվել են հոկտեմբերի 2-ին։ Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ առաջին անգամ ՏԻՄ ընտրությունները կկայանան բացառապես համամասնական համակարգով՝ կուսակցական ցուցակներով։ Իսկ հոկտեմբերի 2-ին ընտրված ավագանու խորհուրդները ձայների մեծամասնությամբ կնշանակեն Գյումրիի եւ Վանաձորի նոր քաղաքապետերին։ Ավագանու յուրաքանչյուր խորհուրդ կունենա 33 անդամ։ Կուսակցական ցուցակների առաջադրումը կսկսվի ընտրություններից 45 օր առաջ եւ կավարտվի 35 […]

Ովքեր են ամենահարուստ ռուս դերասանները` Forbes-ի տվյալներով

Forbes հանդեսն անվանել է ռուս ամենաապահովված աստղերին 2016-ի ընթացքում: Ցուցակում ներառվել են 8 տղամարդ եւ մեկ կին: Ցանկը գլխավոր է դերասան Դմիտրի Նագիեւը, ում վերջին մեկ տարվա եկամուտը կազմել է 3.2 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Ֆյոդր Բոնդորչուկն է 1.3 միլիոն դոլարով, երրորդ տեղում Օլեգ Տաբակովն է 1.1 միլիոն դոլարով: Միակ դերասանուհին, որ այդ ցանկում է, գեղեցկուհի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի