14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ժամանակը ցույց կտա

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը այսօր Կառավարության նիստից հետո զրուցեց լրագրողների հետ: Շավարշ Քոչարյանը հրաժարվեց մեկնաբանել արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի գործունեությունը: «Ժամանակը ցույց կտա: Որեւէ հայտարարություն հնարավոր կլինի անել միայն այն բանից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը կձեւավորի նոր կառավարություն»,- ընդգծեց Քոչարյանը:  

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան վարչական ձերբակալման և բերման ենթարկելու վերաբերյալ կարգավորումների սահմանադրականության հարցով

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է  ՀՀ սահմանադրական դատարան` բարձրացնելով վարչական ձերբակալման և բերման ենթարկելու օրենսդրական կարգավորումների՝ ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը: Դիմումում նշված օրենսդրական խնդիրների արդիականությունը մեծապես պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում անձի իրավունքների շարունակական խախտումներով: Այսպես, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ հուլիս ամսվա ընթացքում ծավալվող իրադարձությունների շրջանակներում արձանագրվեցին ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտումներ, դրանք […]

«Հանրապետականը» երբևիցե չի թաքցրել. Հ. Նաղդալյանը՝ վարչապետից

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի բիզնես չխլելու մասին հայտարարությունը համահունչէ ՀՀԿ կուսակցության գաղափարախոսությանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Պատգամավորը նշեց՝ ՀՀԿ-ը միշտ սթափ գնահատակններ է տվել երկում առկա խնդիրներին: «Ես չգիտեմ որևէ օրինակ և չեմ էլ կարծում, որ ամենի մի բառի տակ, որը դուք լսում եք մեր ներկայացուցիչներից, պաշտոնյաններից, ամեն […]

Բագրատաշենի մաքսակետի կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին /վիդեո/

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցակետի տարածքում տեղի ունեցավ Դեբեդ գետի վրա նոր կամուրջ կառուցելու նպատակով ստեղծված հայ-վրացական աշխատանքային խմբի հանդիպումը կամրջի շինարարության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած  մեկ տասնյակից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը, Վրաստանի […]

ԶԼՄ-ները պատահաբար «հուղարկավորել են» Քլինթոնին /վիդեո/

Ամերիկյան ABC7 հեռուստաընկերության ուղիղ եթերում հաղորդավարը հայտնել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի մահվան մասին։ Ջո Տորրեսն ասել է, թե Քլինթոնը մահացել է թոքաբորբից։ Ավելի ուշ հեռուստաընկերությունը հերքել է իր լուրը։ «Մենք սկսում ենք լուրերը շտապ նորությունից՝ Հիլարի Քլինթոնի մահվան մասին, նրա բժիշկն ասել է, որ Քլինթոնը մահացել է թոքաբորբից»։ Ավելի ուշ պարզվել է, որ […]

ՀՀ-ը նոր Գլխավոր դատախազ ունի

Հայաստանի հանրապետությունը նոր Գլխավոր դատախազ ունի: Քիչ առաջ այս մասին խորհրդարանում նիստի ընթացքում հայտնեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Նա նշեց, որ արդեն Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ընտրությանը մասնակցել է 103 պատգամավոր,  3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 3-ը:  Արթուր դավթյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, Ազգային ժողովին՝ խոստանալով […]

Նաիրիտցիները չեն վստահում վարչապետին.պայքարը նոր թափ կստանա /վիդեո/

Նաիրիտցիները  այսօր նորից Կառավարության շենքի մոտ էին: Նրանք պահանջում են հանդիպում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Մի քանի հարյուր նաիիիտցիներն պահանջում են գործարանի վերագործարկում եւ իրենց աշխատավարձային պարտքերի տոկոսադրույքների մարում: « Եթե վարչապետը ուզի մեզ հետ հանդիպել մենք կընդունենք նրա հրավերը, սակայն այս պահին մենք դրսից էլ կարողանում ենք բարձրաձայնել: Մենք չենք վստահում նոր վարչապետին:Նա […]

Նոր գլխավոր դատախազը սպասարկելու է իշխանության շահերը. Զ. Փոստանջյան

«Նա համոզեց, որ ինքը ոչ թե ՀՀ գլխավոր դատախազ պետք է լինի, այլ պետք է սպասարկի նեղ մարդկանց, խմբակի շահերը, մասնավորապես ապօրինի իշխանության շահը պետք է սպասարկի»,-խորհրդարանում Գլխավոր դատախազի ու ՀՌԱՀ նոր անդամի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ըստ պատգամավորի՝ դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի արած բոլոր հայտարարությունները հենց այդ […]

Ժամանակ չկա

Արտյոմիկի մոտ բժիշկները լեյկոզ են ախտորոշել և երեխան շտապ բուժման կարիք ունի արտասահմանում։ Ընտանիքն ու հարազատներն այս պահին անում են ամեն հնարավորը գործընթացն արագացնելու և փոքրիկին շտապ Գերմանիա տեղափոխելու համար։ Վիճակը ծանր է, հարկավոր է հաշված օրերի ընթացքում կազմակերպել երեխայի բուժումը։ Սակայն խոսքը բավական մեծ գումարի մասին է` մոտ 40.000 եվրո։ Եւ չնայած որ նման […]

Նրանք, ովքեր բոյկոտում են, իրենք են կորցնում. Շարմազանովը՝ ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից (վիդեո)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Գլխավոր դատախազի և ՀՌԱՀ անդամի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նրանց հաջողություն մաղթեց՝ նշելով, որ Արթուր Դավթյանն ու Տիգրան Հակոբյանն այն մարդիկ են, ովքեր կարող են զարգացնել իրենց ոլորտները: Ինչ վերաբերում է նրան, որ ՀԱԿ ու ԲՀԿ խմբակցությունները հրաժարվել էին մասնակցել դատախազի քվեարկությանն, ապա ԱԺ փոխնախագահն ասաց. «Պատմությունը ցույց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի