07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Ռոստովում Մխիթարյանը բուռն ընդունելության է արժանացել /տեսանյութ/

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները Ռոստով են ժամանել: Օդանավակայանում ֆուտբոլիստներին է դիմավորել ֆուտբոլասերների մի մեծ բանակ: Հատուկ ընդունելության է արժանացել հատկապես մեր հայրենակից  ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որ չնայած ոտքի վնասվածքին, ժամանանել է Ռոստով: Հենրիխին դիմավորել են հայկական դրոշով, բացականչել «Հենրիխ, դու մեր հպարտությունն ես»:

Հայաստանի պատանեկան հավաքականը 2 խաղ կանցկացնի Մակեդոնիայում

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը մարտի 11-ին եւ 13-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Մակեդոնիայում՝ մրցելով այդ երկրի Մ-16 թիմի հետ: Պատրատսվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի Մ-16 հավաքականը մարտի 6-ին սկսել է մարզական հավաքը Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ կայքը: Հայաստանի Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Առաքելյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին.  Դարպասապահներ Հարություն Մելքոնյան  […]

Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Կիեւի միջազգային մրցաշարի ընթացքում Լեւոն Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոց եւ այժմ բուժում է ստանում:

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Նիկշա Բավցևիչը,- հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: Նիկշա Բավցեվիչը ծնվել է 1956 թվականի հունիսի 2-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքում: Մարզչական գործունեությամբ է զբաղվում 1974 թվականից: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մասնակցելու է 2019 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլին: Օգոստոսին կայանալիք մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են […]

Թալանել են ֆուտբոլիստներին

Արգենտինայի առաջնության շրջանակում  հանդես եկող «Դեֆոնսա ի Խուստիսիա» ակումբի ֆուտբոլիստները  մարզումից առաջ կողոպուտի են ենթարկվել: Ակումբի նախագահ Խոսե Լեմեն հաղորդել է, որ անհայտ անձինք ներխուժել են մարզական բազա և զենք կիրառելու սպառնալիքով ֆուտբոլիստներից պահանջել բջջային հեռախոսներ, դրամապանակներ և ոսկե զարդեր: Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին:

Հենրիխ Մխիթարյանը՝ ինտելեկտուալ ռեկորդակիր

Հենրիխ Մխիթարյանը աշխարհում ամենաշատ` 7 լեզուների տիրապետող ֆուտբոլիստն է: «Khalid 10» ինտերնետային ալիքը ուսումնասիրությունների վրա հենվելով՝  ներկայացրել է ֆուտբոլային աշխարհի 14 ներկայացուցիչների`որոնք տիրապետում են 4 և ավելի լեզուների: Ցանկը գլխավորում է Հենրիխ Մխիթարյանը, ով ազատ խոսում է 7 լեզվով:

Վարդան Մինասյանը նոր պաշտոն ունի

Վարդան Մինասյանը հաստատվեց ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով բելգիացի Մարկ Լելևրի հեռանալուց հետո կատարում էր ՀՖՖ Տեխնիկական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, հաստատվել է ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնում: Վարդան Մինասյանն իրականացնելու է Հայաստանի Մ-14-ից Մ-19 հավաքականների հետ կապված աշխատանքների համակարգումը, ինչպես […]

Ինչու Մխիթարյանը ձեւացրեց, թե վնասվածք ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» կատակասեր  երկպագուներից մեկը «Թվիթերի» իր միկրոբլոգում կատակել  է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի  մասին: Երկրպագուն հետևել է Ֆինլանդիայում այս օրերին ընթացող դահուկավազքի աշխարհի առաջնությանն ու այնտեղ նկատել հայ մասնակից Մխիթարյանին,  ապա «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղադրել է այս լուսանկարն ու հետևյալ գրառումը կատարել. «Lmao … Մխիթարյանը ձևացրել է, թե վնասվածք ունի, որպեսզի գնա դահուկներով […]

Մխիթարյանն իր ակումբակիցների հետ տոնել է հաղթանակը

Ինչպես հայտնել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիական լիգայի գավաթը:  Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին: Հայազգի մարզիկը Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման ավարտից հետո միացել է իր  ակումբակիցներին՝ տոնելու հաղթանակը : Մխիթարյանն այդ մասին գրառում է արել Թվիթերում՝ հրապարակելով լուսանկար:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված