04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու Մխիթարյանը ձեւացրեց, թե վնասվածք ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» կատակասեր  երկպագուներից մեկը «Թվիթերի» իր միկրոբլոգում կատակել  է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի  մասին:

Երկրպագուն հետևել է Ֆինլանդիայում այս օրերին ընթացող դահուկավազքի աշխարհի առաջնությանն ու այնտեղ նկատել հայ մասնակից Մխիթարյանին,  ապա «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղադրել է այս լուսանկարն ու հետևյալ գրառումը կատարել.

«Lmao … Մխիթարյանը ձևացրել է, թե վնասվածք ունի, որպեսզի գնա դահուկներով սահելու»:

Երկրպագուն իրականում նկատել էր հայ դահուկորդուհի Աննա Մխիթարյանին:

Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Սենտ-Էտյենի» հետ կայացած պատասխան խաղի ժամանակ: Վնավսածքի պատճառով հայ ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել անգլիական լիգայի Գավաթի եզրափակչի՝ «Սաութհեմփթոնի» հետ կայանալիք խաղը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ