26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

5 մեդալ հայ սամբիստներին

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մարտի 23-ից 26-ն անցկացված սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարում հայ սամբիստներ, 57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը (անձնական մարզիչ՝ Աղասի Գալստյան) և 62 կգ քաշային Սամվել Բադալյանը (անձնական մարզիչ՝ Սլավիկ Հարությունյան), գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, նվաճել են ոսկե մեդալ: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը  (անձնական մարզիչ՝ Ազատ Անդրյան) […]

Հայ մարմնամարզիկները վերադարձել են մեդալներով

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը (անձնական մարզիչ՝ Կարեն Բաղդասարյան) Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում օղակների վրա վարժությունից նվաճել է ոսկե մեդալ: Մեր մյուս մարզիկը՝ Արթուր Դավթյանը (անձնական մարզիչ՝ Հայկ Նազարյան), հենացատկում նվաճել է արծաթե մեդալ, իսկ նժույգ-թափեր վարժությունում բրոնզե մեդալ: Նշենք, որ առաջնությունն անցկացվել է մարտի 20-ից 25-ը: Հայաստանի Հանրապետությունը […]

«Հաճելի կլինի տեսնել ավելի լեցուն մարզադաշտ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը  լրագրողների հետ զրույցում անդրադարձել  մեր հավաքականի հաղթանակին: «Առաջին խաղակեսում վատ հանդես չեկանք, պարզապես չօգտագործեցինք մեր գոլային պահերը: Երկրորդ կեսում ստացվեց հակառակը: Մինչև գոլերը մի քիչ պասիվ էինք, ստացվեց գոլ խփել, որն ամենակարևորն էր: Գոլերից հետո խաղի թելը մեր ձեռքում էր: Չեմ կարող ասել, որ Գևորգ Ղազարյանի վնասվածքը փոխեց […]

Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է երկրպագուներին /տեսանյութ/

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է երկրպագուներին՝ նրանց հրավիրելով Հայաստան-Ղազախստան խաղին: «Երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար: Բոլորին հրավիրում ենք ներկա գտնվելու խաղին: Խոստանում ենք ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը: ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Հայաստան-Ղազախստան հանդիպումը տեղի կունենա կիրակի՝ մարտի 26-ին, և կմեկնարկի ժամը […]

Ովքե՞ր են 2016 թ. լավագույն ֆուտբոլիստները /տեսանյութ/

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝     Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստների և լավագույն մարզչի պարգևատրման արարողությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լավագույն մարզչի մրցանակը հանձնեց Վարդան Բիչախչյանին: Մարկոս Պիզելլին ստացավ երրորդ տեղի համար մրցանակը, Գևորգ Ղազարյանը՝ երկրորդ, իսկ լավագույն ֆուտբոլիստի մրցանակն ստացավ Հենրիխ Մխիթարյանը: Միջոցառումից հետո լրագրողները հնարավորություն ստացան իրենց […]

Մխիթարյանն այցելել է Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին /տեսանյութ/

Հենրիխ Մխիթարյանն այցելել է Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին: Հենրիխին Արյունաբանական կենտրոնում դիմավորել է Ռիտա Սարգսյանն, ում մշտական հոգածության ներքո են այս երեխաները: 

Սերգեյ Ասատուրովը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Դանիայի Տիսթեդ քաղաքում անցկացված պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) հավաքականի անդամ, 74 կգ քաշային ՍերգեյԱսատուրովը (անձնական մարզիչ՝ Գուրգեն Գրիգորյան) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Հայ մարզիկըսեղմում պառկած վարժությունում ցույց է տվել 162.5 կգ արդյունք՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին: 2017 թվականի ամռանը Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան կանցկացնի սեղմում պառկած վարժության, իսկ աշնանը՝ […]

Հայաստանի հավաքականը շարունակում է մարզումները (տեսանյութ, ֆոտոռեպորտաժ)

  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Ղազախստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը նախապատրաստվող Հայաստանի հավաքականի երկրորդ մարզման տեսանյութն ու լուսանկարները: Նախօրեին կայացած մարզմանը մասնակցել էին 22 խաղացողներ, այդ թվում՝ մարտի 20-ին թիմին միացած Հենրիխ Մխիթարյանը: Հավաքականի մարզումը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Փյունիկի» պաշտպան Արթուր Քարտաշյանը, իսկ շվեյցարական «Լե Մոնի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը […]

Մարկոս Պիզելին հայերենով դիմել է հավաքականի երկրպագուներին /տեսանյութ/

Հայաստանի հավաքականի և հունական «Քսանտիի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին հայերենով դիմել է հավաքականի երկրպագուներին։ Ֆուտբոլիստը հավաքականի երկրպագուներին հրավիրել է Հանրապետական մարզադաշտ` Ղազախստանի հավաքականի հետ 2018թ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղին։ Հանդիպումը կկայանա կիրակի օրը` մարտի 26-ին, ժամը 20։00-ին։ Տեսանյութն՝ այստեղ։   

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Ղազախստանի հետ խաղին

Մարտի 20-ից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը: Մեր ընտրանին պատրաստվում է մարտի 26-ին կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստանի հետ խաղին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի: Ազգային թիմը երեկ վերականգնողական թեթեւ մարզում է անցկացրել, որին մասնակցել է 16 ֆուտբոլիստ: Մյուս ֆուտբոլիստները՝ Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանն ու Արթուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի