15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Հաճելի կլինի տեսնել ավելի լեցուն մարզադաշտ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը  լրագրողների հետ զրույցում անդրադարձել  մեր հավաքականի հաղթանակին:

«Առաջին խաղակեսում վատ հանդես չեկանք, պարզապես չօգտագործեցինք մեր գոլային պահերը: Երկրորդ կեսում ստացվեց հակառակը: Մինչև գոլերը մի քիչ պասիվ էինք, ստացվեց գոլ խփել, որն ամենակարևորն էր: Գոլերից հետո խաղի թելը մեր ձեռքում էր: Չեմ կարող ասել, որ Գևորգ Ղազարյանի վնասվածքը փոխեց թիմի պլանները: Տիգրան Բարսեղյանը վատ հանդես չկավ, ակտիվ էր, փորձում էր թիմին օգնել: Բայց առավել կարևոր է Գևորգ Ղազարյանի առողջությունը, քան այս հաղթանակը: Ես միշտ փորձում եմ լավագույն հանդես գալ, բայց ես միշտ չեմ կարող հավաքականին առաջ տանել: Տղաները պետք է կարողանան պատասխանատվությունն իրենց վրա վերցնել»,-լրագրողների հետ զրույցում  նշել է  Մխիթարյանը:

Խոսելով երկրպագուների աջակցության մասին, Մխիթարյանը նշել է. «Առավել հաճելի կլինի տեսնել ավելի լեցուն մարզադաշտ: Մենք խաղում են նրանց համար, մենք ապրում ենք նրանց համար»:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի ընտրանուն՝  2:0 հաշվով` շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի` 73-րդ և Արաս Օզբիլիսի` 75-րդ րոպեներին խփած գոլերի: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ