Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն Կարլսենին
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի 5-րդ տուրում սևերով 35 քայլում հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ Այժմ Արոնյանը 1մ իավորով միանձնյա առաջատարն է։ 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի ամերիկացի շախմատիստ Լենիեր Դոմինգեսի հետ։ Մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին։











































