20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հրաժարական

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացնում է Ինստիտուտի ֆեյսբուքյան էջը։

Ռեկտորի հրաժարականի դիմումը դեռևս պետք է հաստատվի ինստիտուտի խորհրդի արտահերթ նիստում, որը նախատեսված է օգոստոսին:

Առաքելյանը ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնին է արդեն 20 տարի: 1965-1970 թվականներին սովորել եւ ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր է (1996)։ Շուրջ 200 գիտական աշխատանքների, այդ թվում 8 մենագրությունների, 6 ուսումնական ձեռնարկների, բազմաթիվ գիտամեթոդական հոդվածների հեղինակ է։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ