20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Արթուր Վանեցյանին սխալ տեղեկություններ են տվել. նա զայրացած է. 168 Ժամ

Հայաստանի ֆուտբոլային աշխարհում գնալով ավելի ու ավելի են մեծանում դժգոհությունները ֆեդերացիայի ղեկավարությունից, սակայն ոչ թե ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանից, այլ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանից, որն իրականացնում է ընթացիկ ղեկավարումը:  Օրերս նաեւ հրապարակային դժգոհություններ հնչեցին մասնավորաբար «Փյունիկ» ակումբի սեփականատեր եւ նախագահ Արթուր Սողոմոնյանի, «Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցի, «Ռեդ իգլս» ֆան ակումբի կողմից: […]

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է, նա, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին․ ՀՖՖ

Սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում մեր ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։ Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի 3 շաբաթ։   […]

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ սահմանելով աշխարհի ռեկորդ

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց ծանրամարտի աշխարհի չեմպիոն: Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 22-ամյա Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 429 կգ (199+230) արդյունք: Նա հաղթեց բոլոր վարժություններում, իսկ պոկում վարժությունում սահմանեց աշխարհի ռեկորդ: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) և Սամվել Գասպարյանը […]

Չեմպիոնական սպասելիքներով. Այսօր պայքարի է դուրս գալիս Սիմոն Մարտիրոսյանը

Սեպտեմբերի 18-ից Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այս մրցաշարից մենք սպասելիքներ ունենք, ու դրանք լիովին արդարացված սպասելիքներ են: Թայլանդում արդեն իսկ հնչել է Հայաստանի օրհներգը. պատվո հարթակի առաջին հորիզոնականում կանգնել է Հակոբ Մկրտչյանը: Մեր մարզիկը 89 կգ քաշային կարգում, 375 կգ (167+208) արդյունքով գերազանցեց մրցակիցներին և Հայաստանին պարգևեց անդրանիկ ոսկե մեդալը Թաիլանդից: […]

«Արսենալը» ՀՀ դրոշի և Հենրիխ Մխիթարյանի համադրությամբ լուսանկար է հրապարակել

Լոնդոնի «Արսենալն» ակումբի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհավորել է ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ: «Արսենալը» ՀՀ դրոշի և Հենրիխ Մխիթարյանի համադրությամբ լուսանկար է հրապարակել: «Շնորհավոր Անկախության օր»,- գրված է լուսանկարում:    

Ըմբշամարտի ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնությունում պարտվել է իրանցի մրցակցին բրոնզե մեդալի համար մղվող գոտեմարտում:   Լարված պայքարում անցած գոտեմարտն ավարտվել է Չալյանի՝ 9:6 հաշվով պարտությամբ: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4: 2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին, իսկ 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր […]

Մխիթարյանը ճանաչվել է «Սասուոլոյի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» իր նորամուտի՝ «Սասուոլոյի» դեմ խաղում երկրպագուների կողմից անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է հռոմեական ակումբի թվիթերի պաշտոնական էջը: Տեղեկացնում է vnews.am-ը:

Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել Ղազախստանում ընթացող ԱԱ-ի կիսաեզրափակչում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Փոխանցում է Armsport-ը: «Իրանցի ըմբիշի հետ գոտեմարտում զգացնել տվեց Արթուրի ջարդված կողը. չնայած վնասվածքին` Արթուրը […]

«Ինչո՞ւ խաղադաշտ դուրս չի գալիս Մեսին». իսպանական մամուլ

Կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնեց Գրիզմանին: Թվում էր՝ իսպանական գրանդը մրցաշրջանի հենց սկզբից GTA Vice City-ի սարսափազդու զենքերի կոդը հավաքած անցնելու է բոլոր մրցակիցների վրայով: Սակայն մեկնարկային 3 տուրից հետո «Բարսան» ամրապնդվել է իր համար անսովոր     8-րդ տեղում: Այս ամենի պատճառը միայն ու միայն Լեո Մեսիի բացակայությունն է: Գաղտնիք չէ՝ Լեոյով «Բարսան» […]

Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Մարիո Բալոտելիի հայերեն հարցադրմանը /տեսանյութ/

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արձագանքել է «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելիի հայերեն հարցադրմանը: Այս մասին գրում է VNews.am-ը: Իտալացի ֆուտբոլիստը, ակնարկելով 30-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունը Ա Սերիա, հայերեն հարցրել էր. «Միկի, Իտալիա կայֆ ա, չէ՞»: Մխիթարյանը թվիթերյան էջով ռեթվիթ է արել Բալոտելիի տեսանյութը և այն ուղեկցել ուրախ էմոջիներով: Բալոտելին մտերիմ հարաբերություններ ունի հայազգի K-1-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված