06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Հայաստանի հավաքականը 102-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հուլիսի 14-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը առաջադիմել է 8 տեղով և զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բելգիան երկրորդն է, Կոլումբիան՝ երրորդը: 1. Արգենտինա – 1585 միավոր 2. Բելգիա – 1401 3. Կոլումբիա – 1331 4. Գերմանիա – 1319 5. Չիլի – 1316 6. Պորտուգալիա – 1266 7. Ֆրանսիա […]

«Բաց զվարճալի ֆուտբոլ». միջոցառում՝ Ստեփանակերտում

Հուլիսի 8-ից 10-ը Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՖՖ-ի կողմից կազմակերպվող «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի հերթական միջոցառումը: Այս անգամ միջոցառմանը մասնակցել է 169 երեխա Ստեփանակերտից և Մարդակերտից, որոնք կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր խաղադաշտում: ՀՖՖ-ն տրամադրել էր մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ: ՀՖՖ հրահանգիչների հետ մեկտեղ միջոցառման կազմակերպման և անցկացման հարցում մեծ աջակցություն […]

Արթուր Աբրահամը կմենամարտի Թիմ-Ռոբին Լիհաուգի հետ

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի  հաջորդ մենամարտը կկայանա  հուլիսի 16-ին` Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը: Օրերս Բեռլինում բռնցքամարտիկները և նրանց մարզիչները հանդիպել  են լրագրողների հետ: Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը: Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 TV-ի (սկիզբը` Բեռլինի ժամանակով ժամը 22:50 […]

Շիրակ-Սպարտակ Տրնավա. բուքմեյքերական կանխատեսումներ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Շիրակը» Գյումրիում  կընդունի Սլովակիան ներկայացնող «Սպարտակ Տրնավային»: William Hill բուքմեյքերական գրասենյակը հայկական ակումբի հաղթանակը գնահատում է 3.1 գործակցով, սլովակներինը՝ 2.3, իսկ ոչ ոքին՝ 3: Հիշեցնենք՝ հանդիպումը կմեկնարկի հուլիսի 14-ին՝ ժամը 17:00-ին: Խաղը կսպասարկեն ղազախ մրցավարները՝ Արտյոմ Կուչինի գլխավորությամբ:

Հայացքների մենամարտ. Արթուր Աբրահամ-Թիմ-Ռոբին Լիհաուգ /ֆոտո/

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (44-5, 29 նոկաուտ) հաջորդ մենամարտը հուլիսի 16-ին է` Բեռլինի “Մաքս Շմելինգ” մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է սկանդինավյան աստղ նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ): Նախօրեին Բեռլինում բռնցքամարտիկները և նրանց մարզիչները հանդիպել են մամուլի ասուլիսի ձևաչափով: Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և […]

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնեց Հունաստան

Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնել է Հունաստան, որտեղ հուլիսի 15-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Տիբո Պետիի գլխավորությամբ՝ մրցավայր են մեկնել 10 խաղացողներ: Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 15-24-ը Աթենքի հարևանությամբ գտնվող Խալկիդա քաղաքում:  

Դինամո-Ալաշկերտ. 2-0

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը»  մրցեց Թբիլիսիի «Դինամոյին»: Առաջին կեսում գոլեր չգրանցվեցիբ, իսկ  երկրորդ խաղակեսի 55-րդ րոպեին Օթար Կիտեիշվիլին դիպուկ հարվածով բացեց հաշիվը: 69-րդ րոպեին վրացական թիմը 11 մետրանոցի իրավունք ստացավ, որը դիպուկ իրացրեց Գեորգի Կվիտալիան:   Այսպիսով, «Ալաշկերտը» պարտվեց 0-2 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց` հուլիսի 19-ին, Երևանում:

Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրեցին Հայաստանի օլիմպիական հավաքականը

Լողորդներ Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրեցին Հայաստանի օլիմպիական հավաքականը: Նրանք Ռիոյի Օլիմմպիական խաղերին կմասնակցեն «Սպիտակ քարտ»-ով:  Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ամառային Օլիմպիական խաղերին մեր երկիրը կներկայացնեն 33 մարզիկներ: Ռիոյի Օլիմպիական խաղերը 31-րդն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից […]

Ալաշկերտ-Դինամո. բուքմեյքերական կանխատեսումներ

«Ալաշկերտի» եւ Թբիլիսիի «Դինամոյի» միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում, ըստ բուքմեյքերների, ֆավորիտը վրացական ակումբը: Bet 365 բուքմեյքերական գրասենյակը «Դինամոյի» հաղթանակը գնահատում է 1.5 գործակցով, իսկ «Ալաշկերտինը»՝ 5.5: Ոչ ոքիի գործակիցը 3.75 է: Հիշեցնենք՝ Թբիլիսիում «Դինամո» – «Ալաշկերտ» խաղը կկայանա այսօր՝ հուլիսի 12-ին, Բորիս Պայչաձեի անվան ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին: Հանդիպումը կսպասարկի ռումինական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի