Ադրբեջանը պահանջել է պատժել թենիսիստ Կարեն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համար

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (ATF) բողոք է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին, որն Ավստրալիայի բաց առաջնությունում հանդիպումներից հետո հրապարակավ աջակցություն էր հայտնել Բաքվի կողմից ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախին։ Ինչպես հիշեցնում է rsport.ria.ru-ն, հայկական արմատներ ունեցող Խաչանովը չորրորդ տուրում ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկային (6:0, 6:0, 7:6 (7:4)) […]