ՌԴ խաղաղապահ զորակազմը ջանքեր է գործադրում իրավիճակը վերահսկելու և հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ, սակայն խնդիրը քաղաքական լուծումներ է պահանջում. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ՀԱՊԿ կենսական շահերի գոտում՝ Հարավային Կովկասում, տեղի ունեցող զարգացումներին։ Ինչպես գիտեք, Ադրբեջանը տարածքային […]