Եթե պաշտոնական Երևանը, ինչ-որ կերպ, հետ վերցնի, կամ գոնե խմբագրի 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Նիկոլի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ներառյալ Արցախը) ճանաչելու հայտարարությունը, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի կրկին վերադառնալ Արցախի կարգավիճակի հարցին. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը գրում է. «Դեռևս ուշ չէ: Հայտնի ճշմարտություն է այն, որ իրական քաղաքականությունը տողատակերում է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հայտարարության տողատակերից, անձամբ ես հասկանում եմ հետևյալը. եթե պաշտոնական Երևանը, ինչ-որ կերպ, հետ վերցնի, կամ գոնե խմբագրի 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Նիկոլի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ներառյալ Արցախը) ճանաչելու հայտարարությունը, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի […]


































