15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարզվում են Հաց բերողի մահվան բոլոր հանգամանքները

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, ինչու Հաց բերողի՝ Արթուր Սարգսանի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը փոխվեց: Գլխավոր դատախազը պատասխանեց. «Արթուր Սարգսյանը կալանքից բաց էր թողնվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ստացվել էր դատաբժշկական եզրակացությամբ, որ տառապում է այնպիսի հիվանդություններով,  որ նախատեսված են Կառավարության համապատասխան որոշմամբ և կալանքի հետ ան […]

Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում երեւում է Ալխանլուին կից տարածքում տեղակայված հրանոթը /տեսանյութ/

      Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է հավատարիմ մնալ  ստի եւ կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հերթական նման դրսեւորումը տեղի ունեցավ հուլիսի 6-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության, արտաքին գործերի նախարարության եւ գլխավոր դատախազության կողմից կազմակերպվեց այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդների եւ օտարերկրյա […]

Ընտանիքներում դերերի սխալ բաշխում կա. հոգեբան

«Ամուսնալուծությունների հիմնական հոգեբանական պատճառը՝ դա թիմային հոգեբանության բացակայությունն է»,-այսօր՝ հուլիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց հոգեբան Արկադի Մեհրաբյանը: Հոգեբանը բացելով փակագծերը նկատեց, որ մյուս կարևոր խնդիրը դերերի սխալ բաշխումն է.«Սոցիալական պայմաններն էլ են մեղավոր, որ կանայք իրենց ուժեղ են զգում և ընտանիքում ավելի շատ վաստակող կինը՝ որոշում է կայացնում: Սա նորմալ չէ, քանի որ […]

Նվազել են բռնաբարության ու բռնաբարության փորձի դեպքերը

2016թ. ընթացքում գրանցվել է հանցագործության 18 764 դեպք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 1721-ով, սակայն բացահայտումն աճել է 2.8%-ով: Այս մասին ԱԺ-ում Դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա ներկայացմամբ՝ 100 000 բնակչին բաժին է ընկնում 627 դեպք, որը նրա խոսքով՝ էական դրական պատկեր է համեմատած ԱՊՀ երկրների, […]

Խոշտանգում, դավաճանություն. ինչո՞ւ է աճել ամուսնալուծությունների թիվը

«Հայաստանի հանրապետությունում գրանցվել է ամուսնալուծությունների աճ»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է գրող, իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: Մակարյանի խոսքով ամուսնալուծության պատճառները տարբեր են.«28,2 տոկոսը ամուսնու դավաճանության գործոնն է, 19,5 տոկոսի դեպքում՝ բնավորությունների անհամատեղելիությունն է, մոտավորապես 11 տոկոս է կազմում բռնությունը կնոջ հանդեպ»,-վիճակագրական տվյալներ ներկայացրեց բանախոսը: Նա ընդգծում է, որ Հայաստանում 2015-2016 թվականների վիճակագրության համաձայն շուրջ 2 հազար […]

ՀՊՏՀ ուսանողը՝ համալսարանական սպորտի կամավորների համաշխարհային համաժողովի մասնակից

Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանի (Ռուսաստանի Դաշնություն)` Վոլգայի տարածաշրջանի Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության ակադեմիան հուլիսի 2-ից 8-ը հյուրընկալել է երկրագնդի ամենատարբեր անկյունների սպորտային լավագույն կամավորների առաջին համաժողովը, որն իրականացվում է Միջազգային համալսարանական մարզական ֆեդերացիայի հովանու ներքո: Թեև համաժողովի գաղափարը ծնվել է դեռ 2012թ-ին Կազանի կամավորական շարժման ակտիվիստ Տիմուր Տուֆեթուլովի կողմից, այնուամենայնիվ, այս ձևաչափով համաժողովն առաջին […]

Մեսրոպ Մաշտոցին չճանաչեցին, բայց մի երգչուհի կոչվածի առաջին իսկ քաղաքացին ճանաչեց

«Երեխաների, մանկության, երիտասարդության դաստիարակման և ընտանիքի կայացման գործում ամենացածրը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դերն է»,-  հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի զեկույցի քննարկմանը: «Այսօր ՀՌԱՀ-ը պարզապես անուշադրության է մատնել այս խնդիրը: Ինչքա՞ն կարելի է հեռուստէկրաներով հնդկական սերիալներ ցուցադրել, անբարոյականություն և բռնություն քարոզող «Կիսաբաց լուսամուտներ»: Սա ի՞նչ է նշանակում: Այսօր […]

Մերոնց նպատակը կրակակետեր ոչնչացնելն է

«Ալիևյան կլանի գերնպատակը սեփական ժողովրդին վահանի վերածելով հայկական կողմին հարված հասցնելն է, իսկ մերոնց նպատակը ոչ միայն պաշտպանվելն է, այլ կրակակետերը ոչնչացնելը, որն էլ իրագործվում է: Շատ ցավալի է, որ ալիևյան կլանի քաղաքականության զոհ է գնում նաև մանկահասակ երախա ու կին, սակայն դրա մեղավորությունը հայկական կողմին չի պատկանում ու չի պատկանելու՝ քանի դեռ Հասանովի ղեկավարած […]

ԼԳԲՏ համայնքի մասին պատմող երկու ֆիլմերը հանվել են «Ոսկե Ծիրան»-ի ցանկից

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով  Հայ առաքելական եկեղեցու կողմից տրվող «Եղիցի լույս» մրցանակին, նա հայտնեց, որ այս տարի մրցանակը կտրվի ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: Լրագրողների հարցին՝ արդյոք կինոփառատոնի ֆիլմերի ցանկից հանվել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կյանքի մասին պատմող երկու ֆիլմ, Խաչատրյանը պատասխաննեց.   […]

«Կներեք, մեր իրականությունն այդքան էլ տխուր չի»

Լրատվամիջոցների ֆունկցիան նաև դաստիարակչությունն է. խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՌԱՀ-ի հաշվետվության քննարկմանը: Նա, ինչպես և մյուս պատգամավորները կարծում են, որ հեռուստառադիոհեռարձակումը պիտի բարելավվի: «Մեզ շատերիս թվում է, որ վատ երևույթները մեր տներ չեն մտնելու, մեր կողքով անցնելու են, մեր երեխեքին չեն հասնելու, մենք չենք կարող ջայլամի նման գլուխներս մտցնել հողի մեջ ու ապրել»,-ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի