Կենդանի լեգենդը․ Շառլ Ազնավուրը տոնում է ծննդյան 93-ամյակը /տեսանյութ/
Այսօր՝ մայիսի 22-ին, աշխարհահռչակ շանսոնյե, մեծ բարերար Շառլ Ազնավուրը տոնում է ծննդյան 93-ամյակը։ Ազնավուրը հայտնի է ամբողջ աշխարհում, ամենուր նրան սիրում ու գնահատում են։ Շառլ Ազնավուրը՝ իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան, ծնվել է Փարիզում՝ 1924 թվականին, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից […]